Բարի գալուստ Career Factory տաղանդների գործարան
Մասնագիտական կատարելագործման քո ճանապարհը սկսվում է այստեղից։








Այն ամենն, ինչ պետք է իմանալ Career Factory -ի մասին
- Մեր մասին
- Մեր առաքելությունը
- Մեր նպատակը
Career Factory-ն staff.am էկոհամակարգի չորս ուղղություններից կրթականն է, որի գործունեությունը սկիզբ է առել 2023 թվականին։ Առաջին նախագիծը «4C» - կարիերայի զարգացման լիարժեք դասընթացն է, որի մասնակիցների թիվը գերազանցում է 1800-ը։
Career Factory-ի առաքելությունն է նպաստել ՀՀ աշխատաշուկայի զարգացմանը՝ խթանելով մասնագիտական աճի հնարավորությունները նպատակասլաց մասնագետների համար և տալով հնարավորություն դառնալու իրենց ոլորտի առաջամարտիկներն ու դրական փոփոխությունների սկիզբ տվողը։
Նպատակ ունենալով ստեղծելու կրթական միջավայր, որը համապատասխանում է մերօրյա աշխատաշուկայի պահանջներին ու մարտահրավերներին, Career Factory-ն առաջարկում է կրթական հնարավորություններ՝ երաշխավորելով աշխատանք գտնելը կամ կարիերայում նոր փուլ թևակոխելը։
IDEx Leadership Experience
IDEx-ի հիմքում ընկած է աշխարհահռչակ “World Café” ձևաչափը, որը թույլ է տալիս ինչպես սովորել մասնակիցներից, այնպես էլ կիսվել սեփական փորձով։ IDEx-ը խթանում է համագործակցային մտածողությունը, փորձի փոխանակումն ու խորքային երկխոսությունը ՀՀ խոշոր և միջին ընկերությունների առաջնորդների շրջանակում:
- մայիսի 3, 2025
- Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց
- 10:30-16:00 (գրանցումը՝ 10:15-ից)
- 20,000-39,900 ՀՀԴ (արժեքը չի ներառում ԱԱՀ)

Ինչո՞ւ Career Factory
ՀՀ և միջազգային աշխատաշուկային համընթաց
Միայն փորձառու և որակավորված մասնագետներ

Միջազգային լավագույն փորձին համապատասխան որակ
Նորարարական մոտեցում կրթությանն ու զարգացմանը
Բացահայտիր
staff.am էկոհամակարգը

staff.am-ը կարիերայի առաջատար հարթակն է Հայաստանում, որն արդեն 7 տարի է օգնում է ավելի քան 5000 գործատուի և 160.000 աշխատանք փնտրող մասնագետի գտնելու միմյանց՝ օգտագործելով հարթակի վեբ և մոբայլ հնարավորությունները։
Իմանալ ավելին

staffmedia.am-ն առաջին և միակ մեդիա հարթակն է Հայաստանում մարդկանց, բիզնեսի և աշխատաշուկայի մասին։ Այն հնարավորություն է տալիս բացահայտելու ՀՀ լավագույն գործատուներին, տեղեկանալու մասնագիտական միջացառումների և կրթական ծրագրերի մասին։
Իմանալ ավելին

Career Factory-ն staff.am էկոհամակարգի չորս ուղղություններից կրթականն է, որի գործունեությունը սկիզբ է առել 2023 թվականին։ Առաջին նախագիծը «4C» - կարիերայի զարգացման լիարժեք դասընթացն է, որի մասնակիցների թիվը գերազանցում է 1800-ը։
Իմանալ ավելին

Compass-ը staff.am էկոհամակարգի վերլուծական ուղղությունն է։ Այն ապահովում է բիզնեսին և անհատներին աշխատաշուկայի, աշխատավարձների և այլ կարևոր թեմաների շուրջ վերլուծություններով։
Իմանալ ավելին
«4C» կարիերայի զարգացման օնլայն դասընթաց
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում staff.am էկոհամակարգի կրթական ուղղության՝ Career Factory-ի առաջին օնլայն դասընթացը, որն անվանել ենք՝ «4C» Complete Career Certification Course (թարգմանաբար՝ Կարիերայի զարգացման լիարժեք դասընթաց)։ Այս դասընթացը միակն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս հայերենով, հայկական աշխատաշուկային ադապտացված համապարփակ գիտելիք ստանալ կարիերայում հաջողելու վերաբերյալ։
«4C» դասընթացն ամբողջությամբ անվճար է և 100% օնլայն։ Դասընթացի բովանդակությունն ամբողջությամբ ստեղծվել է staff.am թիմի կողմից։ Իսկ դրա արդիականությունն ու գործնական լինելն է՛լ ավելի ընդգծելու համար`մեզ միացել են տարբեր ոլորտներից 15 փորձագետ և բովանդակության մասին իրենց կարծիքով կիսվել և բարելավել են այն։
Բացահայտիր 4C (Complete Career Certification Course) օնլայն դասընթացի առավելությունները մեր մասնակիցների աչքերով։
Անչափ շնորհակալ եմ ամբողջ թիմին։ Առաջին հայացքից «դե ես դրանցից չեմ հասկանում»-ը պարզ ու շատ հասկանալի ձևով մատուցեցիք։ Թվում է մանրուքներ են, բայց ոչ մեկ ու ոչ մի տեղ նման բաներ չի սովորեցնում։ Ամբողջ թիմին իմ մեծ շնորհակալությունն եմ հայտնում։ Հետագա դասընթացներին ես հաստատ միանալու եմ։
Աստղիկ Խաչատրյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇատ շնորհակալ եմ հագեցած դասընթացի համար:
Մարիամ Մելիքսեթյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇնորհակալություն դասընթացին մասնակցելու հնարավորության համար, սիրով կհետևեմ Ձեր նորություններին։
Անահիտ Առուստամյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՆախագիծը հրաշալի է։ Դասընթացից ես ստացա շատ կարևոր ու պետքական գիտելիքներ։ Գովելի է, որ կան նման նախագծեր։ Ամեն ինչ շատ լավ է մտածված ու կազմված, շատ բովանդակալից է։ Շնորհակալություն։
Սիլվա Գրիգորյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇնորհակալ եմ նման ինֆորմատիվ դասընթացի կազմակերպման համար։
Պարույր Մուշեղյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացԾրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերելու նոր գիտելիքներ, զարգացնելու ունեցած գիտելիքների շրջանակը թե' հարցազրույցներին մասնակցելու, թե' աշխատանքային օրենսգրքի, թե' անձի աշխատանքի ընդունվելու պարտականությունների և պարտավորությունների վերաբերյալ։ Կրկին անգամ շնորհակալ եմ Career Factory-ի թիմին և հովանավորներին՝ մանրամասն բացատրելու և ներկայացնելու համար։ Նմանատիպ ծրագրեր շատ լինեն, որպեսզի մարդիկ տեղեկանան ցանկացած նոր ինֆորմացիային և հնարավորությունների մասին։
Ռոզա Վարոսյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇնորհակալություն նախաձեռնության համար, շատ բովանդակալից և կիրառելի։
Լիլիթ Անտաշյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇնորհակալ եմ նման հնարավորություն ընձեռելու համար։
Գագիկ Գասպարյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇնորհակալություն նման նախաձեռնության համար:
Սոնա Խաչիկյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացԿցանկանամ, որ այսպիսի հնարավորությունները շատ լինեն։
Արփինե Ֆիդանյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇնորհակալ եմ։ Տվյալ դասընթացն ինձ իսկապես շատ անհրաժեշտ էր։
Գայանե Մաղաքյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացԾանոթացիր Career Factory-ի գործընկերներին











