Բացահայտիր Career Factory-ի հնարավորությունները
Career Factory-ն staff.am էկոհամակարգի չորս ուղղություններից կրթականն է, որի գործունեությունը սկիզբ է առել 2023 թվականին։ Առաջին նախագիծը «4C» - կարիերայի զարգացման լիարժեք դասընթացն է, որի մասնակիցների թիվը գերազանցում է 1800-ը։
Մեր առաքելությունը
Career Factory-ի առաքելությունն է նպաստել ՀՀ աշխատաշուկայի զարգացմանը՝ խթանելով մասնագիտական աճի հնարավորությունները նպատակասլաց մասնագետների համար և տալով հնարավորություն դառնալու իրենց ոլորտի առաջամարտիկներն ու դրական փոփոխությունների սկիզբ տվողը։
Մեր նպատակը
Նպատակ ունենալով ստեղծելու կրթական միջավայր, որը համապատասխանում է մերօրյա աշխատաշուկայի պահանջներին ու մարտահրավերներին՝ Career Factory-ն առաջարկում է կրթական հնարավորություններ՝ երաշխավորելով աշխատանք գտնելը կամ կարիերայում նոր փուլ թևակոխելը։
Բացահայտիր
staff.am էկոհամակարգը
staff.am-ը կարիերայի առաջատար հարթակն է Հայաստանում, որն արդեն 7 տարի է օգնում է ավելի քան 5000 գործատուի և 160.000 աշխատանք փնտրող մասնագետի գտնելու միմյանց՝ օգտագործելով հարթակի վեբ և մոբայլ հնարավորությունները։
Իմանալ ավելին
staffmedia.am-ն առաջին և միակ մեդիա հարթակն է Հայաստանում մարդկանց, բիզնեսի և աշխատաշուկայի մասին։ Այն հնարավորություն է տալիս բացահայտելու ՀՀ լավագույն գործատուներին, տեղեկանալու մասնագիտական միջացառումների և կրթական ծրագրերի մասին։
Իմանալ ավելին
Career Factory-ն staff.am էկոհամակարգի չորս ուղղություններից կրթականն է, որի գործունեությունը սկիզբ է առել 2023 թվականին։ Առաջին նախագիծը «4C» - կարիերայի զարգացման լիարժեք դասընթացն է, որի մասնակիցների թիվը գերազանցում է 1800-ը։
Իմանալ ավելին
Compass-ը staff.am էկոհամակարգի վերլուծական ուղղությունն է։ Այն ապահովում է բիզնեսին և անհատներին աշխատաշուկայի, աշխատավարձների և այլ կարևոր թեմաների շուրջ վերլուծություններով։
Իմանալ ավելին
staff.am էկոհամակարգը թվերով
ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ
ԳՐԱՆՑՎԱԾ ՕԳՏԱՏԵՐ
ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱՏՈՒ
ՏԱՐԵԿԱՆ ԱՅՑԵԼՈՒ
Mastering the Sales Game vol 4
Վաճառքների գրագետ կազմակերպումը կատակ բան չէ և պահանջում է հիմնարար գիտելիքներ, հստակ տեխնիկաների տիրապետում, անդադար պրակտիկա, ինչպես նաև աշխատասիրություն ու շատ սեր թե՛ ոլորտի, թե՛ մարդկանց նկատմամբ։
Հիմնարար գիտելիքները, հստակ տեխնիկաներն ու պրակտիկան կապահովենք մենք Career Factory-ի «Mastering the Sales Game vol 4» վաճառքի ու բիզնեսի զարգացման ֆունդամենտալ դասընթացի շրջանակում, իսկ այ աշխատասիրությունն ու սերն ակնկալում ենք քեզնից։
Մեկնարկն ու տևողությունը
Դասընթացի մեկնարկը հոկտեմբերի 21-ին է, իսկ տևողությունը՝ 2 ամիս։
Ձեր ներդրումը
149.000 ՀՀ դր (74.500 ՀՀ դր/ամիս):
Ձևաչափը
Օֆֆլայն դասեր՝ հագեցած պրակտիկ աշխատանքներով։
Բովանդակություն
«Mastering the Sales Game vol 4» վաճառքի և բիզնեսի զարգացման ֆունդամենտալ դասընթացի բովանդակությունը լիովին էքսկլյուզիվ է և հասանելի չէ որևէ այլ հարթակում։
Պրակտիկայի հնարավորություն
Դասընթացի ավարտին կունենաք հնարավորություն աշխատելու իրական ընկերությունների իրական քեյսերի վրա՝ պրակտիկայում կիրառելով դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքները։