Բարի գալուստ Career Factory տաղանդների գործարան
Մասնագիտական կատարելագործման քո ճանապարհը սկսվում է այստեղից։
Այն ամենն, ինչ պետք է իմանալ Career Factory -ի մասին
- Մեր մասին
- Մեր առաքելությունը
- Մեր նպատակը
Career Factory-ն staff.am էկոհամակարգի չորս ուղղություններից կրթականն է, որի գործունեությունը սկիզբ է առել 2023 թվականին։ Առաջին նախագիծը «4C» - կարիերայի զարգացման լիարժեք դասընթացն է, որի մասնակիցների թիվը գերազանցում է 1800-ը։
Career Factory-ի առաքելությունն է նպաստել ՀՀ աշխատաշուկայի զարգացմանը՝ խթանելով մասնագիտական աճի հնարավորությունները նպատակասլաց մասնագետների համար և տալով հնարավորություն դառնալու իրենց ոլորտի առաջամարտիկներն ու դրական փոփոխությունների սկիզբ տվողը։
Նպատակ ունենալով ստեղծելու կրթական միջավայր, որը համապատասխանում է մերօրյա աշխատաշուկայի պահանջներին ու մարտահրավերներին, Career Factory-ն առաջարկում է կրթական հնարավորություններ՝ երաշխավորելով աշխատանք գտնելը կամ կարիերայում նոր փուլ թևակոխելը։
PPC Fundamentals and Optimization
«PPC Fundamentals and Optimization» թվային գովազդների ու օպտիմալացման պրակտիկ դասընթացը քո տոմսն է դեպի թվային գովազդների անծայրածիր աշխարհ։
Ի՞նչ կտա քեզ այս դասընթացը։
Գիտելիքի մակարդակում կտիրապետես՝
• PPC գովազդների հիմնական առանձնահատկություններին՝ ներառյալ Google Ads, Meta Ads,
• գովազդային արշավների տարբեր տեսակներին (search, display, video, shopping)։
Հմտությունների մակարդակում կկարողանաս՝
• ստեղծել և կառավարել Google Ads և Meta Ads Manager հաշիվներ,
• ստեղծել և օպտիմալացնել գովազդային արշավներ՝ բարելավելով արդյունքները,
• ազատորեն օգտվել Google Analytics-ից՝ գովազդային արշավների արդյունքներին հետևելու և վերջիններս հետազոտելու համար։
Պրակտիկայի մակարդակում կունենաս՝
• բանալի բառերի (keywords) հետազոտության և լսարանի թիրախավորման (targeting)-ի փորձ,
• գովազդային արշավներին հետևելու և մոնիթորինգի իրականացման կարգավորումներ ստեղծելու, տվյալների վերլուծության և տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու կարողություն,
• գովազդների կառավարման և գովազդային բյուջեի օպտիմալացման համար լավագույն մոտեցումները կիրառելու հնարավորություն։
Դասընթացի թրեյները Optimyzee ընկերության համահիմնադիր տնօրեն Դավիթ Արշակյանն է, ով ունի ավելի քան 10 տարվա փորձ մարքեթինգի և գովազդի ոլորտում, կառավարել է տարեկան $5 միլիոնից ավելի գովազդային բյուջե, ունի հարուստ փորձ ԱՄՆ-ի և Եվրոպայի շուկաներում ու PPC մասնագետների պատրաստման գործում։
Մեկնարկն ու տևողությունը
Դասընթացի մեկնարկը սեպտեմբերի 17-ին է, իսկ տևողությունը՝ 2 ամիս։
Ձեր ներդրումը
109.500 ՀՀ դր/ամսական (օգոստոսի 23-ը ներառյալ),
124.500 ՀՀԴ/ամսական (օգոստոսի 24-ից սկսած):
Ձևաչափը
Դասընթացն օնլայն հանդիպումների ձևաչափով է և հագեցած է պրակտիկ աշխատանքներով։
Բովանդակություն
«PPC Fundamentals and Optimization vol 1» թվային գովազդների և օպտիմալացման պրակտիկ դասընթացի բովանդակությունը լիովին էքսկլյուզիվ է և հասանելի չէ որևէ այլ հարթակում։
Պրակտիկայի հնարավորություն
Դասընթացի ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մինչև 3 ուսանողի հնարավորություն կտրվի անցնելու պրակտիկա Optimyzee ընկերությունում։
Ինչո՞ւ Career Factory
Աշխատանքի երաշխավորված հնարավորություն
Միայն փորձառու և որակավորված թրեյներներ
Միջազգային լավագույն փորձին համապատասխան որակ և ձևաչափ
Դասընթացների էքսկլյուզիվ բովանդակություն
Բացահայտիր
staff.am էկոհամակարգը
staff.am-ը կարիերայի առաջատար հարթակն է Հայաստանում, որն արդեն 7 տարի է օգնում է ավելի քան 5000 գործատուի և 160.000 աշխատանք փնտրող մասնագետի գտնելու միմյանց՝ օգտագործելով հարթակի վեբ և մոբայլ հնարավորությունները։
Իմանալ ավելին
staffmedia.am-ն առաջին և միակ մեդիա հարթակն է Հայաստանում մարդկանց, բիզնեսի և աշխատաշուկայի մասին։ Այն հնարավորություն է տալիս բացահայտելու ՀՀ լավագույն գործատուներին, տեղեկանալու մասնագիտական միջացառումների և կրթական ծրագրերի մասին։
Իմանալ ավելին
Career Factory-ն staff.am էկոհամակարգի չորս ուղղություններից կրթականն է, որի գործունեությունը սկիզբ է առել 2023 թվականին։ Առաջին նախագիծը «4C» - կարիերայի զարգացման լիարժեք դասընթացն է, որի մասնակիցների թիվը գերազանցում է 1800-ը։
Իմանալ ավելին
Compass-ը staff.am էկոհամակարգի վերլուծական ուղղությունն է։ Այն ապահովում է բիզնեսին և անհատներին աշխատաշուկայի, աշխատավարձների և այլ կարևոր թեմաների շուրջ վերլուծություններով։
Իմանալ ավելին
Mastering the Sales Game vol 1
«Mastering the Sales Game» վաճառքի և բիզնեսի զարգացման ֆունդամենտալ դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերելու հիմնարար գիտելիքներ վաճառքի բոլոր փուլերի գրագետ կազմակերպման և բիզնեսի զարգացման մասին։ Ինչպես նաև կտիրապետեք անհրաժեշտ տեխնիկաներին ու գործիքներին՝ կիրառելով դրանք գործնական քեյսերի վրա անմիջապես դասընթացի ընթացքում։
4C օնլայն դասընթացը՝ թվերով
Անկախ մասնագիտության ընտրությունից կարևոր է լավ տիրապետել հաջողակ կարիերա ձևավորելու նրբություններին ու գաղտնիքներին։ Ծանոթացիր «4C» դասընթացին՝ թվերով։
ՄԱՍՆԱԿԻՑ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՈԴՈՒԼ
ՕԳՏԱԿԱՐ ՌԵՍՈՒՐՍ
ԱՆՎՃԱՐ ԵՎ ՕՆԼԱՅՆ
Ծանոթացեք նաև մեր 4C (Complete Career Certification Course) օնլայն դասընթացին և թե ինչ են ասում մեր ուսանողները մեր դասընթացի մասին
Անչափ շնորհակալ եմ ամբողջ թիմին։ Առաջին հայացքից «դե ես դրանցից չեմ հասկանում»-ը պարզ ու շատ հասկանալի ձևով մատուցեցիք։ Թվում է մանրուքներ են, բայց ոչ մեկ ու ոչ մի տեղ նման բաներ չի սովորեցնում։ Ամբողջ թիմին իմ մեծ շնորհակալությունն եմ հայտնում։ Հետագա դասընթացներին ես հաստատ միանալու եմ։
Աստղիկ Խաչատրյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇատ շնորհակալ եմ հագեցած դասընթացի համար:
Մարիամ Մելիքսեթյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇնորհակալություն դասընթացին մասնակցելու հնարավորության համար, սիրով կհետևեմ Ձեր նորություններին։
Անահիտ Առուստամյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՆախագիծը հրաշալի է։ Դասընթացից ես ստացա շատ կարևոր ու պետքական գիտելիքներ։ Գովելի է, որ կան նման նախագծեր։ Ամեն ինչ շատ լավ է մտածված ու կազմված, շատ բովանդակալից է։ Շնորհակալություն։
Սիլվա Գրիգորյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇնորհակալ եմ նման ինֆորմատիվ դասընթացի կազմակերպման համար։
Պարույր Մուշեղյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացԾրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերելու նոր գիտելիքներ, զարգացնելու ունեցած գիտելիքների շրջանակը թե' հարցազրույցներին մասնակցելու, թե' աշխատանքային օրենսգրքի, թե' անձի աշխատանքի ընդունվելու պարտականությունների և պարտավորությունների վերաբերյալ։ Կրկին անգամ շնորհակալ եմ Career Factory-ի թիմին և հովանավորներին՝ մանրամասն բացատրելու և ներկայացնելու համար։ Նմանատիպ ծրագրեր շատ լինեն, որպեսզի մարդիկ տեղեկանան ցանկացած նոր ինֆորմացիային և հնարավորությունների մասին։
Ռոզա Վարոսյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇնորհակալություն նախաձեռնության համար, շատ բովանդակալից և կիրառելի։
Լիլիթ Անտաշյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇնորհակալ եմ նման հնարավորություն ընձեռելու համար։
Գագիկ Գասպարյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇնորհակալություն նման նախաձեռնության համար:
Սոնա Խաչիկյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացԿցանկանամ, որ այսպիսի հնարավորությունները շատ լինեն։
Արփինե Ֆիդանյան
«4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացՇնորհակալ եմ։ Տվյալ դասընթացն ինձ իսկապես շատ անհրաժեշտ էր։