CF Meetup vol 2 | Վաճառող տեքստերից մինչև գովազդի ստեղծման գործընթաց
Հունիսի 17-ին հանդիպելու ենք վաճառող տեքստերի և գովազդի ստեղծման խաչմերուկում, իսկ ավելի կոնկրետ CF Meetup vol 2.-ին: Ձեզ հետ ունեցեք միայն լավ տրամադրություն, նոր գիտելիքներ ստանալու անհագ ցանկություն և նոր ծանոթություններ ձեռք բերելու պատրաստակամություն, մնացածը մենք կապահովենք։
Միջոցառման ընթացքում Յուլիաննա Լալաբեկովան, ով աշխատում է այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Hogarth Worldwide-ը, Tinkoff-ը, Zuck Independent Agency-ն և Pan.am-ը, կկիսվի, թե ինչպես գրավել մարդկանց ուշադրությունն անգամ մի քանի բառով և վաճառել տեքստերի միջոցով։
Իսկ EasyPay-ի մարքեթինգ տնօրեն Տիգրան Պարսեղյանի հետ «կքանդենք ու կհավաքենք» գովազդի ստեղծման գործընթացը, կուսումնասիրենք վաճառքի հաջողված քեյսեր ու կսովորենք, թե ինչպես «վաճառել» գաղափարներ։
Օրակարգ՝
18:45 – 19:00 Գրանցում
19:00 – 19:50 «Վաճառող տեքստեր» Յուլիաննա Լալաբեկովա
19:50 – 20:00 Ընդմիջում և նեթվորքինգ
20:00 – 21:00 «Գովազդի ստեղծման գործընթացը» Տիգրան Պարսեղյան
Օր՝ հունիսի 17
Տևողություն՝ ժամը 19:00-21:00
Վայր՝ Fabula coworking space (Սայաթ Նովա 40)
Ձեր ներդրումը՝ 3000 դր
Միջոցառման խոսնակներ
Յուլիաննա Լալաբեկովա
Hogarth Worldwide, Tinkoff, Zuck Independent Agency, Pan.amՏիգրան Պարսեղյան
EasyPayԳրանցվել միջոցառմանը
Սպասվող միջոցառումներ
CF Meetup vol 1 | Վաճառքի հոգեբանությունից մինչև հաճախորդի փորձառություն
Եթե կարդում եք այս գրառումն ու աշխատում վաճառքի, բիզնեսի զարգացման, կոմերցիոն կամ մարքեթինգի թիմերում, ապա…
CF Meetup vol 3 | Վաճառքի գործիքներից մինչև անձի բրենդավորումն աշխատաշուկայում
CF Meetup vol. 3-ը վաճառքի, բիզնեսի զարգացման, կոմերցիոն և հարակից ոլորտների այն մասնագետների համար է, ովքեր..։
CF meetup vol 1, vol 2 և vol 3-ի տոմսերի միանվագ կարող եք ձեռք բերել 8000 դրամով՝ 9000 դրամի փոխարեն։