
Idex vol.2 - transformative leadership experience - Navigating CHange (Առաջնորդելով փոփոխությունները)
Կարելի է փորձել անվերջ կարդալ առաջնորդության մասին գրքեր, ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը, բաց չթողնել ոչ մի դասընթաց այս թեմայով, ինչը, իհարկե շատ լավ է։ Բայց պետք է հիշել, որ առաջնորդ լինելը երբեք միայն գիտելիքի մասին չէ։ Ցանկացած առաջնորդի կյանքում գալիս է մի պահ, երբ գրքերի, հոդվածների ու դասընթացների տեղեկատվությունն այլևս բավարար չէ և ժամանակն է, որ խոսեն ոչ միայն գրքերը, այլ նաև մարդիկ։ Մարդիկ, ովքեր ունեն նույն առաքելությունը, բախվում են նույն մարտահրավերներին և խնդիրներին, բայց գտնում են տարբեր լուծումներ։ Մարդիկ, ովքեր գիտեն՝ որքան կարևոր է ճիշտ պահին լսել իրական փորձի վրա հիմնված լուծումներ։
staff.am-ի կրթական ուղղության՝ Career Factory-ի IDEx նորարական ձևաչափը հենց այն շրջադարձային կետն է, որտեղ հանդիպում են ՀՀ ընկերությունների միջին և բարձր օղակի ղեկավարները՝ փորձի փոխանակման և իրական լուծումների համար։ IDEx-ն այն միջավայրն է, որտեղ ծնվում են նոր մտքեր, ստեղծվում են նոր կապեր այն մարդկանց հետ, որոնք միավորվում են՝ ավելի ուժեղ, ավելի պատրաստված և ավելի պրոֆեսիոնալ դառնալու գաղափարի շուրջ։
- Հուլիսի 5, 2025
- 10:30-16:00 (գրանցումը՝ 10:15-ից)
- Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց
IDEx-ի ձևաչափը՝ առաջնորդներից առաջնորդներին
IDEx-ի հիմքում ընկած է աշխարհահռչակ “World Café” ձևաչափը, որը թույլ է տալիս ինչպես սովորել մասնակիցներից, այնպես էլ կիսվել սեփական փորձով։ Այն քննարկումների ձևաչափ է, որտեղ մասնակիցները փոքր խմբերով նստում են սեղանների շուրջ՝ քննարկելու ոլորտային հարցեր։ Քննարկումներն ընթանում են փուլերով, և յուրաքանչյուր փուլից հետո մասնակիցները փոխում են սեղանները՝ տարածելով ու զարգացնելով գաղափարները։ Այն խթանում է համագործակցային մտածողությունը, փորձի փոխանակումն ու խորքային երկխոսությունը:
IDEx vol.2 -ի թեման է «Առաջնորդությունը փոփոխությունների ժամանակաշրջանում», որի շրջանակներում ընտրված քննարկման ուղղություններն են՝
1․ Վստահությունը որպես առաջնորդ
2․ Փոփոխությունների կառավարումը
3․ Թիմի մշակույթը
4․ Սթրեսակայունություն
5․ Ինքնաճանաչողությունը և այլն
Մարդիկ, որոնք կանգնած են IDEx-ի ետևում
IDEx-ը մասնագիտական համագործակցություն է staff.am էկոհամակարգի՝ ի դեմս հիմնադիր Լուիզա Ավետիսյանի և Աննա Կոնջորյանի միջև, որոնք միջոցառման հիմնական կազմակերպիչներն են։ Բացի այդ, միջոցառման թիմում են առաջնորդության տարբեր ոլորտներում փորձառու մասնագետներ և քոուչեր՝ արժեքավոր փորձով և գիտելիքներով հարստացնելով մասնակիցների փորձառությունը։
Աննա Կոնջորյան
Աննա Կոնջորյանն ունի ավելի քան 11 տարվա փորձ մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման ոլորտում, ինչպես նաև 14 տարվա փորձ՝ առաջնորդների վերապատրաստման ոլորտում։ Նա վարել է ռազմավարական սեմինարներ, աշխատել բազմամարդ լսարանների հետ և աջակցել մասնագետներին՝ զարգացնելու իրենց առաջնորդության հմտությունները։ Աննան ունի Մեծ Բրիտանիայի Chartered Management Institute-ի (CMI) կողմից շնորհված առաջնորդության 5-րդ և 7-րդ մակարդակի որակավորումներ։ Ներկայումս Աննան աշխատում է Ամիօ բանկում որպես Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար:

ԼՈՒԻԶԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լուիզա Ավետիսյանը staff.am-ի համահիմնադիրն է և գործադիր տնօրենը՝ փորձառու ձեռնարկատեր և առաջնորդ։ Նա ունի ավելի քան 12 տարվա կորպորատիվ և 10 տարվա ձեռներեցության փորձ։ Իր բազմազան գործունեությունն ընդգրկում է մարդկային ռեսուրսների, տեխնոլոգիաների, տվյալագիտության և արհեստական բանականության, սոցիալական ձեռնարկատիրության և գինեգործության ոլորտները։ Լուիզայի փորձն առանձնահատուկ է իր դինամիկ և տեսլականային առաջնորդությամբ։ Նա տեխնիկական գիտությունների թեկնածու է և նախագծերի կառավարման որակավորված մասնագետ։

բարձր գնահատական մեր մասնակիցների կողմից
IDEx-ի մասնակիցները գնահատում են փորձառությունը 4.9/5, ինչը բարձր ու կարևոր չափանիշ է։
Ստորև կիսվել ենք նախորդ IDEx փորձառության նկարներով, իսկ օրն ամփոփող հոդվածը կգտնեք այստեղ։
Օրակարգ
10։15-10:30 – Մասնակիցների գրանցում
10։30-13։00 – «World Café» ձևաչափով քննարկում
13:00-14:00 – Ընդմիջում և նեթվորքինգ
14:00-15:30 – Մտքերի «բերքահավաք» և ամփոփում փորձագետների հետ
15։30-15։45 – Վկայականների տրամադրում և ամփոփում
IDEx-ից ձեզ հետ կտանեք
- Առաջնորդության կիրառելի գործիքակազմ
- Լավագույն փորձի փոխանակում մասնակիցների միջև
- Նեթվորքինգ և նոր ու արժեքավոր կապերի հաստատում
- Ինքնավստահության ամրապնդում՝ առաջնորդության մարտահրավերները հաղթահարելու համար
- Պրակտիկ ուղեցույց, որով կարող եք կիսվել նաև ձեր թիմի հետ
Մասնակցության փաթեթներ
Անհատական մասնակցություն
ներառում է 1 տոմս-
Արի ըկերոջդ հետ, ստացիր 10% զեղչ
-
Զեղչված արժեքը գործում է մինչև՝ 03.07.2025
Խմբային մասնակցություն
ներառում է մինչև 5 տոմս-
Յուրաքանչյուր հաջորդ տոմսը՝ 25,000 ՀՀԴ