Idex vol.3 - transformative leadership experience - Daring Leadership (Խիզախ առաջնորդություն)
Ժամանակն է կրկին վերապրելու այն էներգիան, կառուցողական աղմուկն ու մտքերի բախումը, որն ավանդաբար տիրում է IDEx-ի սեղանների շուրջ։ staff.am-ի ամենասիրված և սպասված առաջնորդության զարգացման նախաձեռնությունը վերադառնում է։ Ոգեշնչված IDEx vol. 1-ի և vol. 2-ի փայլուն արդյունքներով և մեր համայնքի վստահությամբ՝ ուրախ ենք ազդարարել IDEx vol. 3-ի մեկնարկը՝ «Daring Leadership» (Խիզախ առաջնորդություն) խորագրով։ Այս անգամ մեր քննարկումների առանցքում խիզախությունն է՝ որպես առաջնորդի գլխավոր զենք։
staff.am-ի կրթական ուղղության՝ Career Factory-ի IDEx նորարարական ձևաչափը հենց այն շրջադարձային կետն է, որտեղ հանդիպում են ՀՀ ընկերությունների միջին և բարձր օղակի ղեկավարները՝ փորձի փոխանակման և իրական լուծումների համար։ IDEx-ն այն միջավայրն է, որտեղ ծնվում են նոր մտքեր, ստեղծվում են նոր կապեր այն մարդկանց հետ, որոնք միավորվում են՝ ավելի ուժեղ, ավելի պատրաստված և ավելի պրոֆեսիոնալ դառնալու գաղափարի շուրջ։
- Փետրվարի 28, 2026
- 10:30-15։30 (գրանցումը՝ 10:15-ից)
- Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց
IDEx-ի ձևաչափը՝ առաջնորդներից առաջնորդներին
IDEx-ի հիմքում ընկած է աշխարհահռչակ “World Café” ձևաչափը, որը թույլ է տալիս ինչպես սովորել մասնակիցներից, այնպես էլ կիսվել սեփական փորձով։ Այն քննարկումների ձևաչափ է, որտեղ մասնակիցները փոքր խմբերով նստում են սեղանների շուրջ՝ քննարկելու ոլորտային հարցեր։ Քննարկումներն ընթանում են փուլերով, և յուրաքանչյուր փուլից հետո մասնակիցները փոխում են սեղանները՝ տարածելով ու զարգացնելով գաղափարները։ Այն խթանում է համագործակցային մտածողությունը, փորձի փոխանակումն ու խորքային երկխոսությունը:
IDEx vol.3 -ի թեման է «Խիզախ առաջնորդություն»-ը, որի շրջանակներում ընտրված քննարկման ուղղություններն են՝
1. Սեփական ներաշխարհին առերեսվելու խիզախությունը
2. Խիզախ խոսակցություններ և անկեղծության մշակույթ
3. Արժեքների փորձությունը և էթիկական կայունությունը
4. Անորոշության մեջ որոշումներ կայացնելու պատասխանատվությունը
5. Վստահելու և լիազորելու խիզախությունը
6. Ստեղծարար խիզախություն և կարծրատիպերի կոտրում
7. Ձախողման պատասխանատվությունը և սովորելու մշակույթը
8. Հարմարավետության գոտու հաղթահարում և աճ
Մարդիկ, որոնք կանգնած են IDEx-ի ետևում
IDEx-ը մասնագիտական համագործակցություն է staff.am էկոհամակարգի՝ ի դեմս հիմնադիր Լուիզա Ավետիսյանի և Աննա Կոնջորյանի միջև, որոնք միջոցառման հիմնական կազմակերպիչներն են։ Բացի այդ, միջոցառման թիմում են առաջնորդության տարբեր ոլորտներում փորձառու մասնագետներ և քոուչեր՝ արժեքավոր փորձով և գիտելիքներով հարստացնելով մասնակիցների փորձառությունը։
Աննա Կոնջորյան
Աննա Կոնջորյանն ունի ավելի քան 11 տարվա փորձ մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման ոլորտում, ինչպես նաև 14 տարվա փորձ՝ առաջնորդների վերապատրաստման ոլորտում։ Նա վարել է ռազմավարական սեմինարներ, աշխատել բազմամարդ լսարանների հետ և աջակցել մասնագետներին՝ զարգացնելու իրենց առաջնորդության հմտությունները։ Աննան ունի Մեծ Բրիտանիայի Chartered Management Institute-ի (CMI) կողմից շնորհված առաջնորդության 5-րդ և 7-րդ մակարդակի որակավորումներ։ Ներկայումս Աննան աշխատում է Ամիօ բանկում որպես Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար:
ԼՈՒԻԶԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լուիզա Ավետիսյանը staff.am-ի համահիմնադիրն է և գործադիր տնօրենը՝ փորձառու ձեռնարկատեր և առաջնորդ։ Նա ունի ավելի քան 12 տարվա կորպորատիվ և 10 տարվա ձեռներեցության փորձ։ Իր բազմազան գործունեությունն ընդգրկում է մարդկային ռեսուրսների, տեխնոլոգիաների, տվյալագիտության և արհեստական բանականության, սոցիալական ձեռնարկատիրության և գինեգործության ոլորտները։ Լուիզայի փորձն առանձնահատուկ է իր դինամիկ և տեսլականային առաջնորդությամբ։ Նա տեխնիկական գիտությունների թեկնածու է և նախագծերի կառավարման որակավորված մասնագետ։
բարձր գնահատական մեր մասնակիցների կողմից
IDEx-ի մասնակիցները գնահատում են փորձառությունը 4.9/5, ինչը բարձր ու կարևոր չափանիշ է։
Ստորև կիսվել ենք նախորդ IDEx փորձառության նկարներով, իսկ օրն ամփոփող հոդվածը կգտնեք այստեղ։
Օրակարգ
10։15-10:30 – Մասնակիցների գրանցում
10։30-13։00 – «World Café» ձևաչափով քննարկում
13:00-14:00 – Ընդմիջում և նեթվորքինգ
14:00-15:30 – Մտքերի «բերքահավաք» և ամփոփում փորձագետների հետ
15։30-15։45 – Վկայականների տրամադրում և ամփոփում
IDEx-ից ձեզ հետ կտանեք
- Առաջնորդության կիրառելի գործիքակազմ
- Լավագույն փորձի փոխանակում մասնակիցների միջև
- Նեթվորքինգ և նոր ու արժեքավոր կապերի հաստատում
- Ինքնավստահության ամրապնդում՝ առաջնորդության մարտահրավերները հաղթահարելու համար
- Պրակտիկ ուղեցույց, որով կարող եք կիսվել նաև ձեր թիմի հետ
Մասնակցության փաթեթներ
Անհատական մասնակցություն
ներառում է 1 տոմս-
Զեղչված արժեքը գործում է մինչև՝ 06.02.2026
-
Գրանցվիր ընկերոջդ հետ , ստացիր 10% զեղչ 06.02.2026-ից հետո
Խմբային մասնակցություն
ներառում է մինչև 5 տոմս-
Յուրաքանչյուր հաջորդ տոմսը՝ 25,000 ՀՀԴ
















