Բարի գալուստ Mastering the Sales Game vol 2 վաճառքի ֆունդամենտալ դասընթաց
Ծանոթացիր Career Factory վաճառքի դասընթացի բոլոր առավելություններին և գրանցվիր այսօր։
- Երկու ամիս
- 64,500 ՀՀԴ/ամսական
- Աշխատանքի երաշխավորված տեղավորում
![About Shape 4](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/05/shape-38.png)
![About-Shape-2](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/07/shape-37.png)
![About Shape 5](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/05/shape-04-2.png)
![](https://careerfactory.am/wp-content/uploads/2024/05/Linkedin-6.png)
Այն ամենն, ինչ պետք է իմանալ դասընթացի մասին
Վաճառքների խաղում հաղթող լինելու համար «համոզելու» հմտությունը բավարար չէ, քանի որ վաճառքն ու բիզնեսի զարգացումը գործընկերների հետ վստահության հիմքով փոխհարաբերություններ կառուցելու, պրոդուկտի տված արժեքը փոխանցելու և կրթելու մասին են։
Ավելին, որպես վաճառքի մասնագետ այս խաղից հաղթանակած դուրս կգաք միայն այն դեպքում, երբ ձեր պրոդուկտի կամ ծառայության միջոցով նպաստեք հաճախորդի հաղթանակին։
Մի խոսքով, վաճառքների գրագետ կազմակերպումը կատակ բան չէ և պահանջում է հիմնարար գիտելիքներ, հստակ տեխնիկաների տիրապետում, անդադար պրակտիկա, ինչպես նաև աշխատասիրություն ու շատ սեր թե՛ ոլորտի, թե՛ մարդկանց նկատմամբ։
«Mastering the Sales Game» վաճառքի ֆունդամենտալ դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերելու հիմնարար գիտելիքներ վաճառքի բոլոր փուլերի գրագետ կազմակերպման և բիզնեսի զարգացման մասին։ Ինչպես նաև կտիրապետեք անհրաժեշտ տեխնիկաներին ու գործիքներին՝ կիրառելով դրանք գործնական քեյսերի վրա անմիջապես դասընթացի ընթացքում։
- Մեկնարկ` հուլիսի 1
- Տևողություն` 2 ամիս
- Արժեք` Մինչև հունիսի 7-ը ներառյալ կարող եք միանալ դասընթացին վճարելով ամսական՝ 64.500 ՀՀ դրամ, հունիսի 8-ից՝ 74.500 ՀՀԴ։ Ընկերոջ հետ գալով՝ կստանաք 5% զեղչ։
- Ֆորմատ` օֆլայն, որոշ դասերին օնլայն միանալու հնարավորությամբ:
- Թրեյներ` Բյուզանդ Մկրտիչեան
- Վայր` Ֆաբուլա կենտրոն, Սայաթ-Նովա 40, Երևան
Անվճար բոնուս դասեր
Բացի հիմնական թեմաներից, դու հնարավորություն կունենաս միանալու բոնուս դասերին, որի ընթացքում ոլորտի փորձառու մասնագետները կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։
- Գործիքներ վաճառքի մասնագետների համար
- Վաճառքի հոգեբանություն
- Վաճառող տեքստեր
- Գովազդի ստեղծման գործընթացը
- Հաճախորդի փորձառություն
- Անձի բրենդավորումն ու կարիերայի հնարավորությունները վաճառքի ոլորտում
Ավարտական միջոցառում
Դասընթացի ավարտին դու կմասնակցես վաճառքի մրցախաղի, որի ընթացքում հնարավորություն կունենաս ներկայացնելու գիտելիքներդ ու պրակտիկ հմտություններդ գործատուների իրական քեյսերի հիման վրա։
![About Shape 4](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/05/shape-38.png)
![About-Shape-2](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/07/shape-37.png)
![About Shape 5](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/05/shape-04-2.png)
10+ տարի
Վաճառքի և
բիզնեսի զարգացման
ոլորտում
![Բյուզանդ Մկտրիչեան](https://careerfactory.am/wp-content/uploads/2024/04/600x600.jpg)
Բյուզանդ Մկրտիչեան
- Աշխատանքայն փորձ 7+ երկրում
- Վաճառքի և բիզնեսի զարգացման 10+ տարվա փորձ
- Վաճառքների փորձ 5+ ոլորտում
Լինելով ծնունդով Լիբանանից, Բյուզանդն ունի աշխատանքի հարուստ փորձ Միջին Արևելիքի այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Արաբական Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Քաթար, Բահրեյն և այլն։ Բյուզանդն իր բիզնես կրթությունը ստացել է Էդինբուրգի Նապիեր համալսարանում։
Ունենալով ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձ վաճառքներում և բիզնեսի զարգացման գործում, այնպիսի ոլորտերից ինչպիսիք են՝ Տեղեկատվական Տեխնոլոգիաները, Թանկարժեք և շքեղ իրերի վաճառքը, և այլն՝ Բյուզանդը լավագույնս կօգնի քեզ ձեռք բերել վաճառքի ֆունդամենտալ գիտելիքներ, որոնք կօգնեն հաղթել վաճառքների բարդ ու հետաքրքիր ոլորտում։
Mastering the Sales Game դասընթացի հիմնական բովանդակությունն ու կառուցվածքը
1. Ներածական հանդիպում
- Ողջույնի խոսք և դասընթացի ներկայացում
- Դասընթացի նպատակը
- Վաճառքի դասընթացի կարևորությունը կարիերայի և ընկերության աճի համար
- Ծանոթացում և «սառույց կոտրող» խաղեր մասնակիցների հետ
2. Վաճառքի հիմնական հասկացություններն ու տեսակները
- Վաճառքի սահմանումն ու դերը բիզնեսում
- Վաճառքի տեսակները (B2C, B2B, B2G, Retail...)
- Վաճառքի մոդելները (մուտքային, ելքային...)
- Վաճառքի հիմնական գործընթացը
- Վաճառքի մասնագետներին բնորոշ գծերը
- Էթիկա և կարգապահություն
3. Պրոդուկտի և ծառայության հնարավորությունները
- Առաջարկվող պրոդուկտի և ծառայության պատկերացումը
- Հնարավորություններն, առավելություններն ու USP-ները
- Մրցակիցների ուսումնասիրություն և դիրքավորում
4. Թիրախային լսարանի բացահայտումը
- Թիրախային շուկաների բացահայտում և սեգմենտավորում
- Հաճախորդի պերսոնաներն ու գնում կատարելու ուղիները
- Հաճախորդների կարիքներին և նախընտրություններին համապատասխան վաճառքի մոտեցումների մշակում
5. Լիդերի գեներացման ուղիները
- Պոտենցիալ հաճախորդների ուսումնասիրության ռազավարություն (սառը զանգեր, նամակագրական արշավ, նեթվորքինգ, ռեֆերալներ)
- Նախավաճառքի կիրառվող CRM-ները
- Որակյալ լիդերի գեներացման տեխնիկաներ
- Վաճառքի խողովակի կառուցում և կառավարում
6. Արդյունավետ հաղորդակցման հմտությունները
- Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցություն
- Ակտիվ լսելու տեխնիկաներ
- Հաճախորդների հետ վստահության հիմքով հարաբերությունների ձևավորում
- Թափանցիկություն
- Վաճառքի նշաձողերի սահմանում
7. Վաճառող պրեզենտացիայի տեխնիկաները
- Վաճառող պրեզենտացիաների կառուցվածքը
- Վիզուալների և սթորիթելինգի կիրառությունը
- Առարկությունների հետ աշխատանքն ու պրոֆեսիոնալ արձագանքը մերժումներին
8. Բանակցություններ և գործարքի փակում
- Ի՞նչ է բանակցությունը
- Բանակցության ռազմավարություններն ու տակտիկաները
- BATNA մոդել
- Երկուստեք շահավետ արդյունքների ապահովում
- Գործարքի փակումն ու հիմնական առարկությունների հետ աշխատանքը
9. Հետվաճառք և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (CRM)
- Հետվաճառքի փուլում հետևողականության կարևորությունը
- CRM գործիքների արդյունավետ կիրառությունը
- Հաճախորդների հետ լոյալության հիմքով երկարաժամկետ հարաբերությունների կառուցում
10. Վաճառքի ցուցանիշներ և կատարողականի գնահատում
- Վաճառքի KPI-ներ
- Վաճառքի տվյալների վերլուծություն
- Նպատակի սահմանում և կառուցվածքի մշակում
11. Պրակտիկ առաջադրանքներ և վարժություններ
- Գործնական վարժություններ՝ անցածն ամրապնդելու համար
- Իրավիճակային առաջադրանքներ վաճառքի տարբեր քեյսերի համար
- Հետադարձ կապի և քոուչինգ` ուղղված բարելավմանը
12. Ռեսուրսներ վաճառքի մասնագետների համար
- Կարդալու հավելյալ նյութեր, տեսանյութեր ու այլ ռեսուրսներ
- Ընթացիկ աջակցություն և մենթորության հնարավորություն
![Hero-Shape-1](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/05/shape-13.png)
![Hero-Shape-18](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/05/shape-02.png)
![](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/06/shape-39-1.png)
![Mastering the sales game](https://careerfactory.am/wp-content/uploads/2024/04/course_strutucture.png)
Երեք առավելություն, որոնք հնարավոր չէ անտեսել
Պրակտիկ ձևաչափ
Ամբողջ դասընթացը հիմնված է ուսուցման ժամանակակից մեթոդների և պրակտիկ քեյսերի վրա։
Աշխատանք
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներն ավարտից հետո 3 ամսվա ընթացքում կտեղավորվեն աշխատանքի։
Ավարտական մրցախաղ
Դասընթացի ավարտին դու հնարավորություն ունես լուծելու իրական խնդիր և մասնակցելու աննախադեպ ձևաչափով մրցախաղին։
Mastering the Sales Game դասընթացի հավաստագրերը
![Career Factory գերազանցության դիպլոմ](https://careerfactory.am/wp-content/uploads/2024/04/cf_certificate_of_excellence.png)
Գերազանցության հավաստագիր
Դասընթացը գերազանցությամբ ավարտած ուսանողը կստանա համարակալված գերազանցության հավաստագիր։ Գերազանցության հավաստագիրը տրվում է միայն այն դեպքում, եթե , դու մասնակցել ես ողջ դասընթացին, ավարտական թեստի արդյունքներդ 80% է և ավելի, և մասնակցել ես ավարտական մրցախաղին։
![Mastering the Sales Game հավաստագիր](https://careerfactory.am/wp-content/uploads/2024/04/A4-19-3.png)
Հավաստագիր
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողը կստանա համարակալված հավաստագիր։ Հավաստագրի առկայությունը կվկայի, որ դու մասնակցել ես դասընթացին, հաջողությամբ հանձնել ես ավարտական թեստը և մասնակցել ավարտական մրցախաղին։
![](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/06/shape-42.png)
![shape-43](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/06/shape-43.png)
![shape-38](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/06/shape-38.png)
![shape-40](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/06/shape-40.png)
![](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/05/girl-1.webp)
Մի հապաղիր, գրանցվիր և իմացիր ավելին դասընթացի մասին
![shape-39](https://careerfactory.am/wp-content/uploads/2023/06/shape-39.png)