Sales Mindset in HR
Այո, դու ամեն ինչ ճիշտ ես կարդացել։)
Սեպտեմբերի 28-ին հավաքվելու ենք մեր սիրելի HR և հավաքագրման մասնագետների հետ՝ խոսելու վաճառքի ոլորտում կիրառվող մոտեցումներից ու գործիքներից։ Առաջին հայացքից իրար հետ այդքան էլ կապ չունեցող այս երկու ոլորտներն ունեն շատ նմանություններ, ինչի արդյունքում էլ փորձի փոխանակումը մեծ ազդեցություն կունանա HR և հավաքագրման գործընթացներն էլ ավելի արդյունավետ դարձնելու վրա։
Երբևէ մտածե՞լ ես, որ կարող ես քո ոլորտում կիրառել մեկ այլ ոլորտի մոտեցումներ, գործիքներ, կամ, միգուցե հաջողված քեյսեր և գրանցել դրական արդյունքներ։ Իսկ մենք առաջարկում ենք հանդիպել սեպտեմբերի 28-ին և ուսումնասիրել վաճառքի ոլորտի հենց այն կողմերը, որոնք կօգնեն HR և հավաքագրման մասնագետներին ներգրավվել ու պահպանել լավագույն տաղանդներին։
Սիրով կսպասենք Ձեզ։
Ամսաթիվ՝ Սեպտեմբերի 28
Ժամ՝ 11:00 – 14:00
Վայր՝ HolidayInn Express
Ձեր ներդրումը՝ 24.900 ՀՀ դր (ներառյալ ԱԱՀ)։ 3 տոմս գնելու դեպքում, 4-րդը կստանաք նվեր։
Գոռ Նազարյան
COO «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամ
Գոռ Նազարյանն ունի ավելի քան 10 տարվա փորձ վաճառքների և բիզնեսի զարգացման ոլորտում` ներառելով ՏՏ, HoReCa և կրթության ոլորտները:
Մասնագիտացած լինելով տվյալահեն վաճառքի ռազմավարություններում, վաճառքի կանխատեսումներում և վաճառքների գործիքակազմի մշակման գործում Գոռը նպաստել է մի շարք ընկերությունների բիզնեսի աճին և արդյունավետությանը։