Կենսաթոշակային Պլանավորումը և Կարիերայի Զարգացման Ռազմավարությունը
Հայաստանի աշխատաշուկայում բազմաթիվ աշխատողներ ամեն ամիս ներդրում են կատարում իրենց ապագայի համար, սակայն մեծամասնությունը չի գիտակցում, թե ուր է գնում այդ գումարը, ինչպես է այն ներդրվում և ինչ եկամտաբերություն է ապահովում։ Թեև 2014 թվականից կենսաթոշակային կուտակային համակարգը պարտադիր է 1974 թվականից հետո ծնված և աշխատաշուկա մուտք գործած քաղաքացիների համար, այնուամենայնիվ տեղեկացվածության մակարդակը շարունակում է մնալ ցածր։
Տեղեկատվական այս բացը լրացնելու նպատակով Career Factory by staff.am-ը և C-Quadrat Ampega Asset Management Armenia-ն հրավիրում են HR մասնագետներին և թիմերի ղեկավարներին մասնակցելու «Կենսաթոշակային պլանավորումը և կարիերայի զարգացման ռազմավարությունը» թեմայով հանդիպումների շարքին՝ քննարկելու․
- Ինչու՞ է կենսաթոշակի մասին մտածելը կարևոր հենց այսօր
- Ինչպե՞ս ճիշտ տեղեկացնել և ներգրավել թիմը այս թեմայի շուրջ
- Ի՞նչ գործիքներ և մեթոդներ կարելի է կիրառել՝ թեման դարձնելու հասանելի և հետաքրքիր
- Ինչպե՞ս է կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը դառնում կարիերայի պլանավորման անբաժան մաս
ձեզ հետ հանդիպման օրը
Հանդիպումները կազմակերպում ենք փոքր խմբերով։ Ծանոթացեք առկա օրերի ցանկին՝ ստորև։
- Հոկտեմբերի 24, 2025
- 16:30-18:00
- Հանրապետության 37
ինչու՞ մասնակցել
- Կստանաք հստակ պատկերացում կենսաթոշակային ֆոնդերի աշխատանքի մասին
- Կսովորեք, թե ինչպես ձեր թիմում զարգացնել երկարաժամկետ ֆինանսական պլանավորման մշակույթ
- Կփոխանակվեք փորձով և լավագույն պրակտիկաներով ոլորտի այլ մասնագետների հետ
Ովքե՞ր են կազմակերպիչները
career factory by staff.am
Career Factory-ն staff.am էկոհամակարգի կրթական ուղղությունն է, որը գործարկվել է 2023-ին ՝ նպաստելու աշխատաշուկայի զարգացմանը մասնագիտական աճի նորարարական հնարավորություններ ստեղծելու միջոցով։ Նպատակ ունենալով ստեղծելու կրթական միջավայր, որը համապատասխանում է մերօրյա աշխատաշուկայի պահանջներին ու մարտահրավերներին՝ Career Factory by staff.am-ը շարունակում է իր առաքելությունը՝ ծանոթացնելով մասնագետներին առաջատար ու նորարարական ձևաչափերին ու փորձառություններին ինչպիսիք են HR Meetup-ների շարքը՝ ուղղված ոլորտային խնդիրների ու միտումների քննարկմանը, IDEx նորարարական փորձառության World Café ձևաչափը և Speed Mentoring-ի ձևաչափը SalesGame Conf և MentorPlay Marketing Edition միջոցառումներում:
C-Quadrat Ampega Asset Management Armenia
Ցե-Կվադրատ Ամպեգան վստահելի գործընկեր է ներդրումային ոլորտում։
Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին:
Ցե-Կվադրատ Ամպեգան հիմնադրվել է 2013 թվականին ավստրիական Ցե-Քյու ներդրումային խմբի (CQ Investment Group) և գերմանական Տալանքս խմբի անդամ Ամպեգա Ասեթ Մենեջմենթի (Talanx, Ampega Asset Management) կողմից: Ընկերությունը Ցե-Քյու ներդրումային խմբի անդամ է։
Եվրոպական հիմնադիրների փորձին համահունչ` Ցե-Կվադրատ Ամպեգան ավելի քան 10 տարի է կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում:
Օրակարգ
16:30 – 16:40 | Մասնակիցների գրանցում
16:40- 16:50 | Ողջույնի խոսք
16:50 – 18։00 | Քննարկում «Կենսաթոշակային պլանավորումը և կարիերայի զարգացման ռազմավարությունը» թեմայով
