Տրամադրիր տվյալներդ և իմացիր ավելին մեր դասընթացների մասին։
Mastering the Sales Game վաճառքի դասընթաց vol. 4
Վաճառքների խաղում հաղթող լինելու համար «համոզելու» հմտությունը բավարար չէ, քանի որ վաճառքն ու բիզնեսի զարգացումը գործընկերների հետ վստահության հիմքով փոխհարաբերություններ կառուցելու, պրոդուկտի տված արժեքը փոխանցելու և կրթելու մասին են։
Ավելին, որպես վաճառքի մասնագետ այս խաղից հաղթանակած դուրս կգաք միայն այն դեպքում, երբ ձեր պրոդուկտի կամ ծառայության միջոցով նպաստեք հաճախորդի հաղթանակին։
Մի խոսքով, վաճառքների գրագետ կազմակերպումը կատակ բան չէ և պահանջում է հիմնարար գիտելիքներ, հստակ տեխնիկաների տիրապետում, անդադար պրակտիկա, ինչպես նաև աշխատասիրություն ու շատ սեր թե՛ ոլորտի, թե՛ մարդկանց նկատմամբ։
Հիմնարար գիտելիքները, հստակ տեխնիկաներն ու պրակտիկան կապահովենք մենք Career Factory-ի «Mastering the Sales Game vol. 4» վաճառքի ու բիզնեսի զարգացման ֆունդամենտալ դասընթացի շրջանակում, իսկ այ աշխատասիրությունն ու սերն ակնկալում ենք քեզանից։
Շտապեք իմանալ ավելին և գրանցվել «Mastering the Sales Game» վաճառքի և բիզնեսի զարգացման այս տարվա վերջին դասընթացին։
Մեկնարկն ու տևողությունը
Դասընթացի մեկնարկը հոկտեմբերի 21-ին է, իսկ տևողությունը՝ 2 ամիս։
Ձեր ներդրումը
Մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ կարող եք միանալ դասընթացին 129.000 ՀՀԴ-ով, սեպտեմբերի 23-ից՝ 149.000 ՀՀԴ-ով։ Ի դեպ, ընկերոջ հետ գալով՝ կստանաք 5% զեղչ։
Ձևաչափը
Դասընթացն օֆլայն ձևաչափով է և հագեցած է պրակտիկ քեյսերով։
Բովանդակություն
«Mastering the Sales Game» վաճառքի և բիզնեսի զարգացման ֆունդամենտալ դասընթացի բովանդակությունը լիովին էքսկլյուզիվ է և հասանելի չէ որևէ այլ հարթակներում։
Վաճառքի մրցախաղ
Դասընթացի ավարտին մասնակիցներին սպասվում է վաճառքի մրցախաղ, որը ոչ միայն հնարավորություն կտա աշխատելու իրական ընկերությունների իրական քեյսերի վրա, այլ նաև ներկայացնելու դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը պոտենցիալ գործատուներին։