Skip to content
Career Factory by Staff.am
  • Հիմնական
  • Մեր մասին
  • Օնլայն դասընթացներ
  • Նախագծեր
  • Հիմնական
  • Մեր մասին
  • Օնլայն դասընթացներ
  • Նախագծեր
Գրանցվել
IDEx Vol.2 - Transformative Leadership Experience

Idex vol.2 - transformative leadership experience - Navigating CHange (Առաջնորդելով փոփոխությունները)

Կարելի է փորձել անվերջ կարդալ առաջնորդության մասին գրքեր, ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը, բաց չթողնել ոչ մի դասընթաց այս թեմայով, ինչը, իհարկե շատ լավ է։ Բայց պետք է հիշել, որ առաջնորդ լինելը երբեք միայն գիտելիքի մասին չէ։ Ցանկացած առաջնորդի կյանքում գալիս է մի պահ, երբ գրքերի, հոդվածների ու դասընթացների տեղեկատվությունն այլևս բավարար չէ և ժամանակն է, որ խոսեն ոչ միայն գրքերը, այլ նաև մարդիկ։ Մարդիկ, ովքեր ունեն նույն առաքելությունը, բախվում են նույն մարտահրավերներին և խնդիրներին, բայց գտնում են տարբեր լուծումներ։ Մարդիկ, ովքեր գիտեն՝ որքան կարևոր է ճիշտ պահին լսել իրական փորձի վրա հիմնված լուծումներ։

staff.am-ի կրթական ուղղության՝ Career Factory-ի IDEx նորարական ձևաչափը հենց այն շրջադարձային կետն է, որտեղ հանդիպում են ՀՀ ընկերությունների միջին և բարձր օղակի ղեկավարները՝ փորձի փոխանակման և իրական լուծումների համար։ IDEx-ն այն միջավայրն է, որտեղ ծնվում են նոր մտքեր, ստեղծվում են նոր կապեր այն մարդկանց հետ, որոնք միավորվում են՝ ավելի ուժեղ, ավելի պատրաստված և ավելի պրոֆեսիոնալ դառնալու գաղափարի շուրջ։

  • Հուլիսի 5, 2025
  • 10:30-16:00 (գրանցումը՝ 10:15-ից)
  • Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց

IDEx-ի ձևաչափը՝ առաջնորդներից առաջնորդներին

IDEx-ի հիմքում ընկած է աշխարհահռչակ “World Café” ձևաչափը, որը թույլ է տալիս ինչպես սովորել մասնակիցներից, այնպես էլ կիսվել սեփական փորձով։ Այն քննարկումների ձևաչափ է, որտեղ մասնակիցները փոքր խմբերով նստում են սեղանների շուրջ՝ քննարկելու ոլորտային հարցեր։ Քննարկումներն ընթանում են փուլերով, և յուրաքանչյուր փուլից հետո մասնակիցները փոխում են սեղանները՝ տարածելով ու զարգացնելով գաղափարները։ Այն խթանում է համագործակցային մտածողությունը, փորձի փոխանակումն ու խորքային երկխոսությունը:

IDEx vol.2 -ի թեման է «Առաջնորդությունը փոփոխությունների ժամանակաշրջանում», որի շրջանակներում ընտրված քննարկման ուղղություններն են՝

1․ Վստահությունը որպես առաջնորդ
2․ Փոփոխությունների կառավարումը
3․ Թիմի մշակույթը
4․ Սթրեսակայունություն
5․ Ինքնաճանաչողությունը և այլն

Մարդիկ, որոնք կանգնած են IDEx-ի ետևում

IDEx-ը մասնագիտական համագործակցություն է staff.am էկոհամակարգի՝ ի դեմս հիմնադիր Լուիզա Ավետիսյանի և Աննա Կոնջորյանի միջև, որոնք միջոցառման հիմնական կազմակերպիչներն են։ Բացի այդ, միջոցառման թիմում են առաջնորդության տարբեր ոլորտներում փորձառու մասնագետներ և քոուչեր՝ արժեքավոր փորձով և գիտելիքներով հարստացնելով մասնակիցների փորձառությունը։

Աննա Կոնջորյան

Աննա Կոնջորյանն ունի ավելի քան 11 տարվա փորձ մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման ոլորտում, ինչպես նաև 14 տարվա փորձ՝ առաջնորդների վերապատրաստման ոլորտում։ Նա վարել է ռազմավարական սեմինարներ, աշխատել բազմամարդ լսարանների հետ և աջակցել մասնագետներին՝ զարգացնելու իրենց առաջնորդության հմտությունները։ Աննան ունի Մեծ Բրիտանիայի Chartered Management Institute-ի (CMI) կողմից շնորհված առաջնորդության 5-րդ և 7-րդ մակարդակի որակավորումներ։ Ներկայումս Աննան աշխատում է Ամիօ բանկում որպես Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար: 

Anna Konjoryan

ԼՈՒԻԶԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուիզա Ավետիսյանը staff.am-ի համահիմնադիրն է և գործադիր տնօրենը՝ փորձառու ձեռնարկատեր և առաջնորդ։ Նա ունի ավելի քան 12 տարվա կորպորատիվ և 10 տարվա ձեռներեցության փորձ։ Իր բազմազան գործունեությունն ընդգրկում է մարդկային ռեսուրսների, տեխնոլոգիաների, տվյալագիտության և արհեստական բանականության, սոցիալական ձեռնարկատիրության և գինեգործության ոլորտները։ Լուիզայի փորձն առանձնահատուկ է իր դինամիկ և տեսլականային առաջնորդությամբ։ Նա տեխնիկական գիտությունների թեկնածու է և նախագծերի կառավարման որակավորված մասնագետ։

Luiza Avetisyan

բարձր գնահատական մեր մասնակիցների կողմից

IDEx-ի մասնակիցները գնահատում են փորձառությունը 4.9/5, ինչը բարձր ու կարևոր չափանիշ է։ 
Ստորև կիսվել ենք նախորդ IDEx փորձառության նկարներով, իսկ օրն ամփոփող հոդվածը կգտնեք այստեղ։

Օրակարգ

10։15-10:30 – Մասնակիցների գրանցում
10։30-13։00 – «World Café» ձևաչափով քննարկում
13:00-14:00 – Ընդմիջում և նեթվորքինգ 
14:00-15:30 – Մտքերի «բերքահավաք» և ամփոփում փորձագետների հետ
15։30-15։45 – Վկայականների տրամադրում և ամփոփում

IDEx-ից ձեզ հետ կտանեք

  • Առաջնորդության կիրառելի գործիքակազմ
  • Լավագույն փորձի փոխանակում մասնակիցների միջև
  • Նեթվորքինգ և նոր ու արժեքավոր կապերի հաստատում
  • Ինքնավստահության ամրապնդում՝ առաջնորդության մարտահրավերները հաղթահարելու համար
  • Պրակտիկ ուղեցույց, որով կարող եք կիսվել նաև ձեր թիմի հետ

Մասնակցության փաթեթներ

Անհատական մասնակցություն

ներառում է 1 տոմս
Դ40000
Դ 34,900 արժեքը ներառում է ԱԱՀ
  • Արի ըկերոջդ հետ, ստացիր 10% զեղչ
  • Զեղչված արժեքը գործում է մինչև՝ 03.07.2025
Ձեռք բերել

Խմբային մասնակցություն

ներառում է մինչև 5 տոմս
Դ 125,000 արժեքը ներառում է ԱԱՀ
  • Յուրաքանչյուր հաջորդ տոմսը՝ 25,000 ՀՀԴ
Ձեռք բերել
Շահավետ

Լրացրեք հայտը և մենք կներկայացնենք IDEx-ի բոլոր առավելությունները

Career Factory Logo White

Ցանկացած հարցի դեպքում ուրախ կլինենք պատասխանել։

Հասցե՝ 24 Ազատության պ.
Հեռախոսահամար՝ +374 11 900 901; +374 43 901 900
Էլ. հասցե: careerfactory@staff.am

Icon-facebook Icon-linkedin2 Icon-instagram Icon-youtube Telegram

Career Factory

  • Home
  • Մեր մասին
  • Նախագծեր
  • Օնլայն դասընթացներ
  • Գաղտնիության քաղաքականություն

Էկոհամակարգ

  • staff.am
  • staffmedia.am
  • Compass by Staff.am

Կապ մեզ հետ

Copyright 2016-2025 Career Factory by staff.am. Բոլոր իրավունքները պահպանված են։
Career Factory by Staff.amCareer Factory by Staff.am
Sign inSign up

Sign in

Don’t have an account? Sign up
Lost your password?

Sign up

Already have an account? Sign in