Mastering the Sales Game vol 4
Վաճառքի և բիզնեսի զարգացման ֆունդամենտալ դասընթաց
- հոկտեմբերի 21
- 2 ամիս
- 16 դաս
- օֆլայն
- 149.000 ՀՀ դր (74.500 ՀՀ դր/ամսական)
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Վաճառքների խաղում հաղթող լինելու համար «համոզելու» հմտությունը բավարար չէ, քանի որ վաճառքն ու բիզնեսի զարգացումը գործընկերների հետ վստահության հիմքով փոխհարաբերություններ կառուցելու, պրոդուկտի տված արժեքը փոխանցելու և կրթելու մասին են։
Ավելին, որպես վաճառքի մասնագետ այս խաղից հաղթանակած դուրս կգաք միայն այն դեպքում, երբ ձեր պրոդուկտի կամ ծառայության միջոցով նպաստեք հաճախորդի հաղթանակին։
Մի խոսքով, վաճառքների գրագետ կազմակերպումը կատակ բան չէ և պահանջում է հիմնարար գիտելիքներ, հստակ տեխնիկաների տիրապետում, անդադար պրակտիկա, ինչպես նաև աշխատասիրություն ու շատ սեր թե՛ ոլորտի, թե՛ մարդկանց նկատմամբ։
«Mastering the Sales Game vol 4» վաճառքի և բիզնեսի զարգացման ֆունդամենտալ դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերելու հիմնարար գիտելիքներ վաճառքի բոլոր փուլերի գրագետ կազմակերպման և բիզնեսի զարգացման մասին։ Ինչպես նաև կտիրապետեք անհրաժեշտ տեխնիկաներին ու գործիքներին՝ կիրառելով դրանք գործնական քեյսերի վրա անմիջապես դասընթացի ընթացքում։
- Մեկնարկ` հոկտեմբերի 21
- Տևողություն` 2 ամիս
- Արժեք` 149.000 ՀՀ դր (74.500 ՀՀ դր/ամսական)։ Ընկերոջ հետ գալով՝ կստանաք 5% զեղչ։
- Ֆորմատ` օֆլայն
- Թրեյներ` Բյուզանդ Մկրտիչեան
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ
«Mastering the Sales Game vol 4» վաճառքի և բիզնեսի զարգացման ֆունդամենտալ դասընթացը բաղկացած է 3 փուլից, ինչը հնարավորություն կտա քեզ յուրացնելու տեսական նյութն ու կիրառելու այն պրակտիկայում։
Փուլ 1. 12 լսարանային դաս, որոնց ընթացքում կուսումնասիրենք վաճառքի, բիզնեսի զարգացման, բանակցությունների և հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերություններ ձևավորելու լավագույն մոտեցումները։ Ինչպես նաև յուրաքանչյուր դասին ունենում ենք պրակտիկ թիմային առաջադրանքներ։
Փուլ 2. Բոնուս դասեր՝ վաճառքի հարակից թեմաներով, որոնք հնարավորություն են տալիս ստանալու համապարփակ գիտելիքներ և դառնալու էլ ավելի մրցունակ մասնագետ։
Փուլ 3. Դասընթացն ամփոփում ենք վաճառքի մրցախաղով, որի շրջանակում կաշխատես տարբեր ընկերությունների վաճառքի քեյսերից մեկի վրա և կամրապնդես գիտելիքներդ՝ վերածելով այն փորձի։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Ներածական հանդիպում,
2. Վաճառքի հիմնական հասկացություններն ու տեսակները,
3. Պրոդուկտի և ծառայության իմացություն,
4. Լիդերի գեներացում և հայտնաբերում (prospecting),
5. Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
6. Բանակցություններ. մաս 1,
7. Բանակցություններ. մաս 2,
8. Բանակցային քեյս և աշխատանք
9. Բանակցային քեյսի ներկայացում
10. Հետվաճառք և հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում (CRM)
11. Վաճառքի ցուցանիշներ և կատարողականի գնահատում
12. Բոնուս դասեր (6 դաս)
13. Վաճառքի քեյսերի քննարկում թրեյների հետ
14. Վաճառքի մրցախաղ։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹՐԵՅՆԵՐ
• Ավելի քան 10 տարի վաճառքի և բիզնեսի զարգացման ոլորտում,
• Հարուստ փորձ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Միջին Արևելքի շուկաներում (Դուբայ, Սաուդյան Արաբիա, Լիբանան, Քաթար, Բահրեյն…),
• Կոմերցիոն թիմեր ձևավորելու հաջողված քեյսեր,
• Վաճառքի մասնագետների վերապատրաստման հագեցած փորձ,
• Ամենատարբեր բարդությունների գործարքների փակում՝ VIP հաճախորդներից մինչև բազմաբնույթ համագործակցություններ:
Բյուզանդ Մկրտիչեան
ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Պրակտիկ ձևաչափ
Ամբողջ դասընթացը հիմնված է ուսուցման ժամանակակից մեթոդների և պրակտիկ քեյսերի վրա։
Աշխատանք
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներն ավարտից հետո 3 ամսվա ընթացքում կտեղավորվեն աշխատանքի։
Ավարտական մրցախաղ
Դասընթացի ավարտին դու հնարավորություն ունես լուծելու իրական խնդիր և մասնակցելու աննախադեպ ձևաչափով մրցախաղին։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ
Գերազանցության հավաստագիր
Դասընթացը գերազանցությամբ ավարտած ուսանողը կստանա համարակալված գերազանցության հավաստագիր։ Գերազանցության հավաստագիրը տրվում է միայն այն դեպքում, եթե , դու մասնակցել ես ողջ դասընթացին, ավարտական թեստի արդյունքներդ 80% է և ավելի, և մասնակցել ես ավարտական մրցախաղին։
Հավաստագիր
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողը կստանա համարակալված հավաստագիր։ Հավաստագրի առկայությունը կվկայի, որ դու մասնակցել ես դասընթացին, հաջողությամբ հանձնել ես ավարտական թեստը և մասնակցել ավարտական մրցախաղին։