
MentorPlay Marketing EditioN
Հաճա՞խ ես բախվում գովազդի նկատմամբ մարդկանց «կուրության» հետ, անընդհատ փորձո՞ւմ ես հետ չմնալ ալգորիթմներից, reel-երի տեսանելիությունն ու engagement-ը չե՞ն բարձրանում, խճճվե՞լ ես AI գործիքների մեջ, դժվարանու՞մ ես չափել գովազդների արդյունավետությունը։
Եթե մասնագիտական գործունեությանդ ընթացքում երբևէ առնչվել ես այս կամ նմանատիպ մարտահրավերների, ապա MentorPlay-ը հենց քեզ համար է:
- Սեպտեմբերի 13, 2025
- 10:30-14:30 (գրանցումը՝ 10:15-ից)
- Մոսկովյան 35, Yandex Hall
Ի՞նչ է MentorPlay-ը
MentorPlay-ը speed-mentoring-ի (թարգմանաբար՝ արագ մենթորություն) ձևաչափ է, որի ընթացքում ընտրված ոլորտում կայացած մասնագետները անհատական 1:1 ձևաչափով կիսվում են իրենց փորձով և պատասխանում են հարցերի, որոնց համար դժվար է հաճախ պատասխան գտնել՝ նույնիսկ ChatGPT-ի և Gemini-ի միջոցով։ MentorPlay-ը թույլ է տալիս ուղղել ձեզ հուզող հարցերը, քննարկել ներկա պահին ունեցած խնդիրները և խորհրդակցել այնպիսի մասնագետների հետ, որոնք այս պահին ղեկավարում են միլիոնավոր դոլարներ ունեցող մարքեթինգային բյուջեներ, ունեն բիզնեսը 0-ից հաջողության փուլ հասցնելու փորձ ՀՀ-ում ու դրա սահմաններից դուրս, իրենց ոլորտի առաջատարներից են և ամենակարևորը՝ պատրաստ են կիսվել սեփական փորձով։
Ովքե՞ր են կազմակերպիչները
career factory by staff.am
Career Factory-ն staff.am էկոհամակարգի կրթական ուղղությունն է, որը գործարկվել է 2023-ին ՝ նպաստելու աշխատաշուկայի զարգացմանը մասնագիտական աճի նորարարական հնարավորություններ ստեղծելու միջոցով։ Նպատակ ունենալով ստեղծելու կրթական միջավայր, որը համապատասխանում է մերօրյա աշխատաշուկայի պահանջներին ու մարտահրավերներին՝ Career Factory by staff.am-ը շարունակում է իր առաքելությունը՝ ծանոթացնելով մասնագետներին առաջատար ու նորարարական ձևաչափերի ու փորձառությունների ինչպիսիք են IDEx նորարարական փորձառության World Café ձևաչափը և Speed Mentoring-ի ձևաչափը SalesGame Conf և MentorPlay Marketing Edition միջոցառումներում:

Yandex hall
Yandex Hall-ը Yandex Armenia-ի կողմից ստեղծված բաց հարթակ է Հայաստանի ՏՏ համայնքի համար՝ հանդիպումների, համագործակցության և մտքերի փոխանակման վայր: Այն միավորում է տեղական տեխնոհամայնքը՝ ստեղծելով միջավայր, որտեղ բոլորը կարող են լիարժեք մասնակցել երկխոսությանը: Հարթակին միացել են տեղական առաջատար համայնքները՝ YerevaNN, Armenia Code Academy, Product People, PYerevan և LIT Academy, և այստեղ արդեն անցկացվել է ավելի քան 20 հանդիպում ու համաժողով:

Ու՞մ համար է MentorPlay-ը
MentorPlay-ը մասնագիտական համայնքի համար է, այս դեպքում մարքեթինգի մասնագետների, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքները, ունեն հստակ փորձ ոլորտում և իրենց կարիերայի կամ բիզնեսի զարգացման հաջորդ փուլ անցում կատարելու համար կարիք ունեն առավել փորձառու մասնագետներից ստանալու անհատական խորհրդատվություն և մենթորություն։
Ի՞նչ սպասել MentorPlay-ի ընթացքում
MentorPlay-ը կսկսենք պանելային քննարկումով, որի մասնակիցներին կհայտարարենք շուտով։
Պանելային քննարկմանը կխոսենք AI դերից մարքեթինգում։ Քննարկմանը կհաջորդի նեթվորքինգն ու հյուրասիրությունը, որի ընթացքում կստեղծես նոր կապեր և կշփվես հին ու լավ ծանոթների հետ։
Նեթվորքինգից հետո կմեկնարկենք 1:1 speed-mentoring-ները, որոնք ընդհանուր կտևեն երկու ժամ, յուրաքանչյուր մենթորինգը՝ 15 րոպե տևողությամբ։
Նկարներ նախորդ միջոցառումներից















Ինչպե՞ս կարող եմ մասնակցել
MentorPlay Marketing Edition-ի մասնակցությունը լիովին անվճար է։ Հաշվի առնելով, որ տեղերը խիստ սահմանափակ են, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ պատասխանելով հարցերին։ Մասնակիցները կընտրվեն` ըստ պատասխանների։ Սպասման ցուցակում (wait-list) հայտվելու դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ հաղորդագրության միջոցով։