MentorPlay Product EditioN
Խճճվե՞լ ես տեխնոլոգիական պրոդուկտի զարգացման փոփոխվող առաջնահերթությունների մեջ, թիրախային օգտատերերի կամ հաճախորդների հետ զրույցներն իրարամերժ արդյունքնե՞ր են տալիս, տվյալների հոսքն ահռելի է և չհամակարգված, իսկ քեզանից պահանջում են տվյալահեն որոշումնե՞ր, ղեկավարությունն ուզում է արագություն, բայց տեխնիկական թիմի հետ նույն էջի վրա չես, իսկ հաճախորդների փոփոխովող կարիքների հետևից հասցնելը գործնականում անհնարի՞ն է թվում։
Դու մենակ չես, սրանք խնդիրներ են, որոնց բախվում են շատ Product Manager-ներ տեխնոլոգիական պրոդուկտներ ստեղծելիս։
MentorPlay-ը վերադառնում է այս անգամ պրոդուկտի ոլորտի մասնագետների համար։ Հայաստանի պրոդուկտ աշխարհի առաջատար ղեկավարների հետ 1:1 մենթորությունների ու թեմատիկ քննարկումների միջոցով կստանաս խնդիրներիդ լուծումները տեղում։
- Նոյեմբերի 1, 2025
- 11։00-15։00 (գրանցումը՝ 10:30-ից)
- Մոսկովյան 35, Yandex Hall
Ի՞նչ է MentorPlay-ը
MentorPlay-ը speed-mentoring-ի՝ արագ մենթորության, վրա հիմնված յուրահատուկ ձևաչափ է, որի ընթացքում իրենց ոլորտում կայացած մասնագետները անհատական 1:1 ձևաչափով պատասխանում են քո հարցերին և լուծումներ առաջարկում այն խնդիրների շուրջ, որոնք պահանջում են իրական փորձ։
MentorPlay-ում դու հանդիպում ես մարդկանց, որոնք իրենց կարիերայի կայացման ճանապարհին արդեն լուծել են այն մարտահրավերները, որոնց հիմա բախվում ես դու։ Սա հնարավորություն է ստանալու ոչ թե տեսական խորհուրդներ, այլ փորձի վրա հիմնված ուղեցույցներ, որոնք կարող ես անմիջապես կիրառել քո պրոդուկտի զարգացման համար։
Ովքե՞ր են կազմակերպիչները
career factory by staff.am
Career Factory-ն staff.am էկոհամակարգի կրթական ուղղությունն է, որը գործարկվել է 2023-ին ՝ նպաստելու աշխատաշուկայի զարգացմանը մասնագիտական աճի նորարարական հնարավորություններ ստեղծելու միջոցով։ Նպատակ ունենալով ստեղծելու կրթական միջավայր, որը համապատասխանում է մերօրյա աշխատաշուկայի պահանջներին ու մարտահրավերներին՝ Career Factory by staff.am-ը շարունակում է իր առաքելությունը՝ ծանոթացնելով մասնագետներին առաջատար ու նորարարական ձևաչափերի ու փորձառությունների ինչպիսիք են IDEx նորարարական փորձառության World Café ձևաչափը և Speed Mentoring-ի ձևաչափը SalesGame Conf և MentorPlay Marketing Edition միջոցառումներում:
Yandex hall
Yandex Hall-ը Yandex Armenia-ի կողմից ստեղծված բաց հարթակ է Հայաստանի ՏՏ համայնքի համար՝ հանդիպումների, համագործակցության և մտքերի փոխանակման վայր: Այն միավորում է տեղական տեխնոհամայնքը՝ ստեղծելով միջավայր, որտեղ բոլորը կարող են լիարժեք մասնակցել երկխոսությանը: Հարթակին միացել են տեղական առաջատար համայնքները՝ YerevaNN, Armenia Code Academy, Product People, PYerevan և LIT Academy, և այստեղ արդեն անցկացվել է ավելի քան 20 հանդիպում ու համաժողով:
Ու՞մ համար է MentorPlay-ը
MentorPlay-ը մասնագիտական համայնքի համար է, այս դեպքում պրոդուկտի մասնագետների, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքները, ունեն հստակ փորձ ոլորտում և իրենց կարիերայի կամ բիզնեսի զարգացման հաջորդ փուլ անցում կատարելու համար կարիք ունեն առավել փորձառու մասնագետներից ստանալու անհատական խորհրդատվություն և մենթորություն։
Ի՞նչ սպասել MentorPlay-ի ընթացքում
10:30 – 10:50 | Մասնակիցների գրանցում
11:00 – 12:00 | Պանելային քննարկում՝ «Not Another PM Panel. Hard truths and fresh perspectives»
12:00 – 12:30 | Նեթվորքինգ և հյուրասիրություն
12:30 – 15:00 | Արագ մենթորություն՝ 1։1 (յուրաքանչյուր փուլը՝ 15 րոպե)
Մեր մենթորներն ու խոսնակները
Արթուր Կարապետյան
Yesim-ի Ռազմավարության և զարգացման տնօրենԿարինե Ավետիսյան
Expedia Group-ի Պրոդուկտի ավագ ղեկավարՏիգրան Հակոբյան
Onex Group-ի Պրոդուկտի ղեկավարԱրմեն Գրիգորյան
ACA MENA-ի և Product People Armenia-ի ՀամահիմնադիրՆարեկ Հայրապետյան
Picsart-ի Principal Product ManagerՍոնա Թովմասյան
Adobe-ի Ավագ UX դիզայներՇահե Մասոեան
Dexatel-ի Scrum Master և Backend Tech LeadՍտեփան Սմբատյան
Principal Product ManagerՏիգրան Վարդանյան
SuperAPP Yandex Go-ի Պրոդուկտի ղեկավարԱլեքսանդր Հավհաննիսյան
Krisp-ի Ավագ Պրոդուկտի ԴիզայներՆկարներ նախորդ միջոցառումներից

































Ինչպե՞ս կարող եմ մասնակցել
MentorPlay Product Edition-ի մասնակցությունը լիովին անվճար է։ Հաշվի առնելով, որ տեղերը խիստ սահմանափակ են, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ պատասխանելով հարցերին։ Գրանցվելուց հետո կստանաք հաստատում, կամ կտեղեկացվեք սպասման ցուցակում (wait-list) ընդգրկվելու մասին։










