Skip to content
Career Factory by Staff.am
  • Հիմնական
  • Մեր մասին
  • Օնլայն դասընթացներ
  • Նախագծեր
  • Հիմնական
  • Մեր մասին
  • Օնլայն դասընթացներ
  • Նախագծեր
Գրանցվել
MentorPlay Marketing Edition

MentorPlay Marketing EditioN

Հաճա՞խ ես բախվում գովազդի նկատմամբ մարդկանց «կուրության» հետ, անընդհատ փորձո՞ւմ ես հետ չմնալ ալգորիթմներից, reel-երի տեսանելիությունն ու engagement-ը չե՞ն բարձրանում, խճճվե՞լ ես AI գործիքների մեջ, դժվարանու՞մ ես չափել գովազդների արդյունավետությունը։

Եթե մասնագիտական գործունեությանդ ընթացքում երբևէ առնչվել ես այս կամ նմանատիպ մարտահրավերների, ապա MentorPlay-ը հենց քեզ համար է:

Անչափ ոգևորված և ուրախ ենք կիսվելու Career Factory-ի հերթական կրթական միջոցառման մասին, որն իրականացնում ենք Yandex Hall-ի հետ համատեղ։
MentorPlay-ը մեր նոր նախագծերից է։ Առաջին անգամ այն իրականացրել ենք 2024-ին՝ Sales Game Conf-ի շրջանակներում՝ որի ամփոփմանը կարող ես ծանոթանալ այստեղ:

  • Սեպտեմբերի 13, 2025
  • 10:30-14:30 (գրանցումը՝ 10:15-ից)
  • Մոսկովյան 35, Yandex Hall
Գրանցվել անվճար

Ի՞նչ է MentorPlay-ը

MentorPlay-ը speed-mentoring-ի (թարգմանաբար՝ արագ մենթորություն) ձևաչափ է, որի ընթացքում ընտրված ոլորտում կայացած մասնագետները անհատական 1:1 ձևաչափով կիսվում են իրենց փորձով և պատասխանում են հարցերի, որոնց համար դժվար է հաճախ պատասխան գտնել՝ նույնիսկ ChatGPT-ի և Gemini-ի միջոցով։ MentorPlay-ը թույլ է տալիս ուղղել ձեզ հուզող հարցերը, քննարկել ներկա պահին ունեցած խնդիրները և խորհրդակցել այնպիսի մասնագետների հետ, որոնք այս պահին ղեկավարում են միլիոնավոր դոլարներ ունեցող մարքեթինգային բյուջեներ։

Գրանցվել անվճար

Ովքե՞ր են կազմակերպիչները

career factory by staff.am

Career Factory-ն staff.am  էկոհամակարգի կրթական ուղղությունն է, որը գործարկվել է 2023-ին ՝ նպաստելու աշխատաշուկայի զարգացմանը մասնագիտական աճի նորարարական հնարավորություններ ստեղծելու միջոցով։  Նպատակ ունենալով ստեղծելու կրթական միջավայր, որը համապատասխանում է մերօրյա աշխատաշուկայի պահանջներին ու մարտահրավերներին՝ Career Factory by staff.am-ը շարունակում է  իր առաքելությունը՝ ծանոթացնելով մասնագետներին առաջատար ու նորարարական ձևաչափերի ու փորձառությունների  ինչպիսիք են IDEx նորարարական փորձառության World Café ձևաչափը և Speed Mentoring-ի ձևաչափը SalesGame Conf և MentorPlay Marketing Edition միջոցառումներում:

Yandex hall

Yandex Hall-ը Yandex Armenia-ի կողմից ստեղծված բաց հարթակ է Հայաստանի ՏՏ համայնքի համար՝ հանդիպումների, համագործակցության և մտքերի փոխանակման վայր: Այն միավորում է տեղական տեխնոհամայնքը՝ ստեղծելով միջավայր, որտեղ բոլորը կարող են լիարժեք մասնակցել երկխոսությանը: Հարթակին միացել են տեղական առաջատար համայնքները՝ YerevaNN, Armenia Code Academy, Product People, PYerevan և LIT Academy, և այստեղ արդեն անցկացվել է ավելի քան 20 հանդիպում ու համաժողով:

Գրանցվել անվճար

Ու՞մ համար է MentorPlay-ը

MentorPlay-ը մասնագիտական համայնքի համար է, այս դեպքում մարքեթինգի մասնագետների, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքները, ունեն հստակ փորձ ոլորտում և իրենց կարիերայի կամ բիզնեսի զարգացման հաջորդ փուլ անցում կատարելու համար կարիք ունեն առավել փորձառու մասնագետներից ստանալու անհատական խորհրդատվություն և մենթորություն։

MentorPlay-ի մենթորներն ու խոսնակները

Ահա այն մարդիկ, որոնք իրենց ոլորտի առաջատարներից են, ունեն բիզնեսը 0-ից հաջողության փուլ հասցնելու փորձ ՀՀ-ում ու դրա սահմաններից դուրս,  և ամենակարևորը՝ պատրաստ են կիսվել սեփական փորձով։  

1923
Դավիթ Արշակյան
Optimizee-ի համահիմնադիր
1926
Նանա Մարդոյան
Ipak Yuli Bank-ի Մարքեթինգի տնօրեն
1927
Ռոման Դանեղյան
The Business Rover-ի համահիմնադիր
1928
Լուիզա Ավետիսյան
staff.am և Hirebee համահիմնադիր
1924
Վահե Ավետիսյան
staff.am և Hirebee համահիմնադիր
1925
Ալեքսանդր Մերեսկին
Մշակութային նախագծերի կրեատիվ տնօրեն
1929
Լուսինե Գրիգորյան
Ավագ Influencer Marketing մենեջեր
19301_compressed_130kb
Եսայի Մելիք Յոլչյան
Inecobank-ի մարքեթինգային ուղղության ղեկավար
1933
Լուսինե Հարությունյան
Product Marketing մենեջեր
1934
Մագդա Մարկոսյան
Բրենդինգի և մարքեթինգային ռազմավարության փորձագետ
Գրանցվել անվճար

Ի՞նչ սպասել MentorPlay-ի ընթացքում

MentorPlay-ը կսկսենք պանելային քննարկումով, որի մասնակիցներին կհայտարարենք շուտով։
Պանելային քննարկմանը կխոսենք AI դերից մարքեթինգում։ Քննարկմանը կհաջորդի նեթվորքինգն ու հյուրասիրությունը, որի ընթացքում կստեղծես նոր կապեր և կշփվես հին ու լավ ծանոթների հետ։ 

Նեթվորքինգից հետո կմեկնարկենք 1:1 speed-mentoring-ները, որոնք ընդհանուր կտևեն երկու ժամ, յուրաքանչյուր մենթորինգը՝ 15 րոպե տևողությամբ։

Նկարներ նախորդ միջոցառումներից

1
2
networking-2
networking-1-1-1024x683
speed-mentoring-1
speed-mentoring-2
speed-mentoring-3-600x400
3
speed-mentoring-4
speed-mentoring-5
speed-mentoring-6
speed-mentoring-7-600x400
speed-mentoring-7
6
networking-3

Ինչպե՞ս կարող եմ մասնակցել

MentorPlay Marketing Edition-ի մասնակցությունը լիովին անվճար է։ Հաշվի առնելով, որ տեղերը խիստ սահմանափակ են, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ պատասխանելով հարցերին։ Գրանցվելուց հետո կստանաք հաստատում, կամ կտեղեկացվեք սպասման ցուցակում (wait-list) ընդգրկվելու մասին։ 

ԳՐԱՆՑՈՒՄն արդեն ավարտված է

Career Factory Logo White

Ցանկացած հարցի դեպքում ուրախ կլինենք պատասխանել։

Հասցե՝ 24 Ազատության պ.
Հեռախոսահամար՝ +374 11 900 901; +374 43 901 900
Էլ. հասցե: careerfactory@staff.am

Icon-facebook Icon-linkedin2 Icon-instagram Icon-youtube Telegram

Career Factory

  • Home
  • Մեր մասին
  • Նախագծեր
  • Օնլայն դասընթացներ
  • Գաղտնիության քաղաքականություն

Էկոհամակարգ

  • staff.am
  • staffmedia.am
  • Compass by Staff.am

Կապ մեզ հետ

Copyright 2016-2025 Career Factory by staff.am. Բոլոր իրավունքները պահպանված են։
Career Factory by Staff.amCareer Factory by Staff.am
Sign inSign up

Sign in

Don’t have an account? Sign up
Lost your password?

Sign up

Already have an account? Sign in