staff.am Summer Gala 2025
9.900 AMD
HR և բիզնես համայնքի ամենասիրելի միջոցառումը՝ «Staff.am Գալա»-ն ստանում է նոր երանգներ՝ այս անգամ հանդես գալով «Summer Edition» ձևաչափով։
Օրը՝ Հունիսի 24
Ժամը՝ 17:00-20:30 (գրանցումը սկսվում է 16:45-ից)
Վայրը՝ «Արմենիա Վայն» գինեգործարան
Վայրը՝ «Արմենիա Վայն» գինեգործարան
Հասցե՝ Արագածոտնի մարզ, Սասունիկ գյուղ, 30-րդ փողոցի 1-ին փակուղի, №3 շենք
Եկեք «Արմենիա Վայն»-ի գեղատեսիլ գինեգործարան միասին վայելելու համեղագույն գինի և լավ երաժշտություն, ծանոթանալու և կրկին հանդիպելու ծանոթ ու սիրելի մարդկանց ջերմ միջավայրում։
Դե ի՜նչ, պատրա՞ստ եք վայելել մշակույթային ամառային երեկոն staff.am-ի հետ, ուրեմն սիրով ներկայացնում ենք մեր հագեցած ու ժամանցային օրակարգը ստորև՝ հեռու քաղաքի թոհուբոհից։
- 16:45-17:00 – Գրանցում և փրփրուն գինու հյուրասիրություն։
- 17:00-18:30 – Շրջայց Հայաստանի գինու պատմության թանգարանում, Արմենիա Վայն գինեգործարանում ու մառանում՝ բացահայտելու հայկական գինեգործության հարուստ ժառանգությունը։
Շրջայցերին զուգահեռ կանցկացվի գինով նկարչություն՝ շրջայցը դեռ չսկսած կամ արդեն ավարտած մասնակիցների համար - 18:30-19:00 – Ելույթներ՝ staff.am-ի և միջոցառման գործընկերների կողմից։
- 19:00 – 19:30 «Վարը Վարենկ» -ի կողմից ավանդական հայկական պարուսուցում, որը կուղղորդվի Թագպար բենդի գեղեցիկ կենդանի նվագակցությամ` ազգային մշակույթի շունչը զգալու համար։
- 19:30 – 20:30 Լավագույն հայկական գինի և գաստրոնոմիական հյուրասիրություն, DJ, նեթվորքինգ՝ հաստատելու նոր կապեր և ամրապնդելու առկա հարաբերությունները։
- 20:30 – Միջոցառման փակում։
Կհանդիպենք հունիսի 24-ին։ Շտապեք, տեղերը խիստ սահմանափակ են։
44 in stock
SKU: CFT14122024-1
Gala event, staff.am
Reviews
There are no reviews yet.