Skip to content
Career Factory by Staff.am
  • Հիմնական
  • Մեր մասին
  • Օնլայն դասընթացներ
  • Նախագծեր
  • Հիմնական
  • Մեր մասին
  • Օնլայն դասընթացներ
  • Նախագծեր
Գրանցվել
Transformative Leadership Experience Vol 3 - Register Now

Idex vol.3 - transformative leadership experience - Daring Leadership (Խիզախ առաջնորդություն)

Ժամանակն է կրկին վերապրելու այն էներգիան, կառուցողական աղմուկն ու մտքերի բախումը, որն ավանդաբար տիրում է IDEx-ի սեղանների շուրջ։ staff.am-ի ամենասիրված և սպասված առաջնորդության զարգացման նախաձեռնությունը վերադառնում է։ Ոգեշնչված IDEx vol. 1-ի և vol. 2-ի փայլուն արդյունքներով և մեր համայնքի վստահությամբ՝ ուրախ ենք ազդարարել IDEx vol. 3-ի մեկնարկը՝ «Daring Leadership» (Խիզախ առաջնորդություն) խորագրով։ Այս անգամ մեր քննարկումների առանցքում խիզախությունն է՝ որպես առաջնորդի գլխավոր զենք։

staff.am-ի կրթական ուղղության՝ Career Factory-ի IDEx նորարարական ձևաչափը հենց այն շրջադարձային կետն է, որտեղ հանդիպում են ՀՀ ընկերությունների միջին և բարձր օղակի ղեկավարները՝ փորձի փոխանակման և իրական լուծումների համար։ IDEx-ն այն միջավայրն է, որտեղ ծնվում են նոր մտքեր, ստեղծվում են նոր կապեր այն մարդկանց հետ, որոնք միավորվում են՝ ավելի ուժեղ, ավելի պատրաստված և ավելի պրոֆեսիոնալ դառնալու գաղափարի շուրջ։

  • Փետրվարի 28, 2026
  • 10:30-15։30 (գրանցումը՝ 10:00-ից)
  • Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց

IDEx-ի ձևաչափը՝ առաջնորդներից առաջնորդներին

IDEx-ի հիմքում ընկած է աշխարհահռչակ “World Café” ձևաչափը, որը թույլ է տալիս ինչպես սովորել մասնակիցներից, այնպես էլ կիսվել սեփական փորձով։ Այն քննարկումների ձևաչափ է, որտեղ մասնակիցները փոքր խմբերով նստում են սեղանների շուրջ՝ քննարկելու ոլորտային հարցեր։ Քննարկումներն ընթանում են փուլերով, և յուրաքանչյուր փուլից հետո մասնակիցները փոխում են սեղանները՝ տարածելով ու զարգացնելով գաղափարները։ Այն խթանում է համագործակցային մտածողությունը, փորձի փոխանակումն ու խորքային երկխոսությունը:

IDEx vol.3 -ի թեման է «Խիզախ առաջնորդություն»-ը, որի շրջանակներում ընտրված քննարկման ուղղություններն են՝

1. Սեփական ներաշխարհին առերեսվելու խիզախությունը
2. Խիզախ խոսակցություններ և անկեղծության մշակույթ
3. Արժեքների փորձությունը և էթիկական կայունությունը
4. Անորոշության մեջ որոշումներ կայացնելու պատասխանատվությունը
5. Վստահելու և լիազորելու խիզախությունը
6. Ստեղծարար խիզախություն և կարծրատիպերի կոտրում
7. Ձախողման պատասխանատվությունը և սովորելու մշակույթը
8. Հարմարավետության գոտու հաղթահարում և աճ

Մարդիկ, որոնք կանգնած են IDEx-ի ետևում

IDEx-ը մասնագիտական համագործակցություն է staff.am էկոհամակարգի՝ ի դեմս հիմնադիր Լուիզա Ավետիսյանի և Աննա Կոնջորյանի միջև, որոնք միջոցառման հիմնական կազմակերպիչներն են։ Բացի այդ, միջոցառման թիմում են առաջնորդության տարբեր ոլորտներում փորձառու մասնագետներ և քոուչեր՝ արժեքավոր փորձով և գիտելիքներով հարստացնելով մասնակիցների փորձառությունը։

Աննա Կոնջորյան

Աննա Կոնջորյանն ունի ավելի քան 11 տարվա փորձ մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման ոլորտում, ինչպես նաև 14 տարվա փորձ՝ առաջնորդների վերապատրաստման ոլորտում։ Նա վարել է ռազմավարական սեմինարներ, աշխատել բազմամարդ լսարանների հետ և աջակցել մասնագետներին՝ զարգացնելու իրենց առաջնորդության հմտությունները։ Աննան ունի Մեծ Բրիտանիայի Chartered Management Institute-ի (CMI) կողմից շնորհված առաջնորդության 5-րդ և 7-րդ մակարդակի որակավորումներ։ Ներկայումս Աննան աշխատում է Ամիօ բանկում որպես Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար: 

Anna Konjoryan

ԼՈՒԻԶԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուիզա Ավետիսյանը staff.am-ի համահիմնադիրն է և գործադիր տնօրենը՝ փորձառու ձեռնարկատեր և առաջնորդ։ Նա ունի ավելի քան 12 տարվա կորպորատիվ և 10 տարվա ձեռներեցության փորձ։ Իր բազմազան գործունեությունն ընդգրկում է մարդկային ռեսուրսների, տեխնոլոգիաների, տվյալագիտության և արհեստական բանականության, սոցիալական ձեռնարկատիրության և գինեգործության ոլորտները։ Լուիզայի փորձն առանձնահատուկ է իր դինամիկ և տեսլականային առաջնորդությամբ։ Նա տեխնիկական գիտությունների թեկնածու է և նախագծերի կառավարման որակավորված մասնագետ։

Luiza Avetisyan

բարձր գնահատական մեր մասնակիցների կողմից

IDEx-ի մասնակիցները գնահատում են փորձառությունը 4.9/5, ինչը բարձր ու կարևոր չափանիշ է։ 
Ստորև կիսվել ենք նախորդ IDEx փորձառության նկարներով, իսկ օրն ամփոփող հոդվածը կգտնեք այստեղ։

Օրակարգ

10։00-10:30 – Մասնակիցների գրանցում
10։30-11։00 – Ողջույնի խոսք և ձևաչափի ներկայացում
11։00-13։30 – «World Café» ձևաչափով քննարկում
13:30-14:00 – Ընդմիջում և նեթվորքինգ 
14:00-15:30 – Մտքերի «բերքահավաք» և ամփոփում փորձագետների հետ
15։30-15։45 – Վկայականների տրամադրում և ամփոփում

IDEx-ից ձեզ հետ կտանեք

  • Առաջնորդության կիրառելի գործիքակազմ
  • Լավագույն փորձի փոխանակում մասնակիցների միջև
  • Նեթվորքինգ և նոր ու արժեքավոր կապերի հաստատում
  • Ինքնավստահության ամրապնդում՝ առաջնորդության մարտահրավերները հաղթահարելու համար
  • Պրակտիկ ուղեցույց, որով կարող եք կիսվել նաև ձեր թիմի հետ

Մասնակցության փաթեթներ

Անհատական մասնակցություն

ներառում է 1 տոմս
Դ40000
Դ 30,000 արժեքը ներառում է ԱԱՀ
  • Զեղչված արժեքը գործում է մինչև՝ 06.02.2026
  • Գրանցվիր ընկերոջդ հետ , ստացիր 10% զեղչ 06.02.2026-ից հետո
Ձեռք բերել

Խմբային մասնակցություն

ներառում է մինչև 5 տոմս
Դ 125,000 արժեքը ներառում է ԱԱՀ
  • Յուրաքանչյուր հաջորդ տոմսը՝ 25,000 ՀՀԴ
Ձեռք բերել
Շահավետ

Գրանցումը Փակ է

Career Factory Logo White

Ցանկացած հարցի դեպքում ուրախ կլինենք պատասխանել։

Հասցե՝ 24 Ազատության պ.
Հեռախոսահամար՝ +374 11 900 901; +374 43 901 900
Էլ. հասցե: [email protected]

Career Factory

  • Home
  • Մեր մասին
  • Նախագծեր
  • Օնլայն դասընթացներ
  • Գաղտնիության քաղաքականություն

Էկոհամակարգ

  • staff.am
  • staffmedia.am
  • Compass by Staff.am

Կապ մեզ հետ

Copyright 2016-2025 Career Factory by staff.am. Բոլոր իրավունքները պահպանված են։
Career Factory by Staff.amCareer Factory by Staff.am
Sign inSign up

Sign in

Don’t have an account? Sign up
Lost your password?

Sign up

Already have an account? Sign in