Career Factory -ի բոլոր նախագծերը
Ծանոթացեք սպասվող և արդեն իսկ իրականացված նախագծերին ու գրանցվեք Ձեր ցանկացածին։



Սպասվող նախագծեր
MentorPlay Marketing Edition
Հաճա՞խ ես բախվում գովազդի նկատմամբ մարդկանց «կուրության» հետ, անընդհատ փորձո՞ւմ ես հետ չմնալ ալգորիթմներից, reel-երի տեսանելիությունն ու engagement-ը չե՞ն բարձրանում, խճճվե՞լ ես AI գործիքների մեջ, դժվարանու՞մ ես չափել գովազդների արդյունավետությունը։
Եթե մասնագիտական գործունեությանդ ընթացքում երբևէ առնչվել ես այս կամ նմանատիպ մարտահրավերների, ապա MentorPlay-ը հենց քեզ համար է։
- Սեպտեմբերի 13, 2025
- Մոսկովյան 35, Yandex Hall
- 10:30-14:30

Իրականացված նախագծեր
IDEx Leadership Experience
IDEx-ի հիմքում ընկած է աշխարհահռչակ “World Café” ձևաչափը, որը թույլ է տալիս ինչպես սովորել մասնակիցներից, այնպես էլ կիսվել սեփական փորձով։ IDEx-ը խթանում է համագործակցային մտածողությունը, փորձի փոխանակումն ու խորքային երկխոսությունը ՀՀ խոշոր և միջին ընկերությունների առաջնորդների շրջանակում:
- հուլիսի 5, 2025
- Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց
- 10:30-16:00 (գրանցումը՝ 10:15-ից)
- Սկսած՝ 25,000 ՀՀԴ (ներառյալ ԱԱՀ)

Mastering the Sales Game vol 4
Վաճառքի և բիզնեսի զարգացման ֆունդամենտալ դասընթաց
«Mastering the Sales Game vol 4» վաճառքի և բիզնեսի զարգացման ֆունդամենտալ դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերելու հիմնարար գիտելիքներ վաճառքի բոլոր փուլերի գրագետ կազմակերպման և բիզնեսի զարգացման մասին։ Ինչպես նաև կտիրապետեք անհրաժեշտ տեխնիկաներին ու գործիքներին՝ կիրառելով դրանք գործնական քեյսերի վրա անմիջապես դասընթացի ընթացքում։
- 2 ամիս
- 16 դաս
- օֆլայն
- 149.000 ՀՀ դր (74.500 ՀՀ դր/ամսական)

PPC Fundamentals and Optimization
Թվային գովազդների ու օպտիմալացման պրակտիկ դասընթաց
PPC Fundamentals and Optimization դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերելու հիմնարար տեսական և գործնական գիտելիքներ PPC գովազդային արշավների կառավարման և օպտիմալացման վերաբերյալ՝ Google Ads և Meta Ads հարթակներում։
- 2 ամիս
- 16 դաս
- օնլայն
- 109.500 ՀՀ դր/ամսական

Sales Mindset in HR
Վաճառքի գործիքներ, որոնք կիրառելի են նաև HR ոլորտում
Երբևէ մտածե՞լ ես, որ կարող ես քո ոլորտում կիրառել մեկ այլ ոլորտի մոտեցումներ, գործիքներ, կամ, միգուցե հաջողված քեյսեր և գրանցել դրական արդյունքներ։ Իսկ մենք առաջարկում ենք հանդիպել նոյեմբերի 16-ին և ուսումնասիրել վաճառքի ոլորտի հենց այն կողմերը, որոնք կօգնեն HR և հավաքագրման մասնագետներին ներգրավվել ու պահպանել լավագույն տաղանդներին։
- օֆլայն
- 24.900 ՀՀ դր

Sales Game Conf
Վաճառքի և բիզնեսի զարգացման ինտերակտիվ կոնֆերանս
Մեկ գերհագեցած օր՝ ամբողջովին նվիրված վաճառքի և բիզնեսի զարգացման ոլորտին։ Հենց այսպես կբնութագրենք Career Factory by staff.am-ի SalesGame Conf միջոցառումը մեկ նախադասությամբ։ Մեկ հարկի տակ ենք հավաքելու վաճառքի, բիզնեսի զարգացման, կոմերցիոն և մարքեթինգի էնտուզիաստներին ու գործատուների, որոնք փնտրում են տաղանդներ այս ոլորտում։ Միջոցառմանը Ձեզ սպասում են հետաքրքրիր պանելային քննարկումներ, 1:1 արագ մենթորություններ (speed mentoring) ոլորտի փորձագետներից, նեթվորքինգ ու շատ ինսայթներ։
- 9.900 ՀՀ դր
