Skip to content
Career Factory by Staff.am
  • Հիմնական
  • Մեր մասին
  • Օնլայն դասընթացներ
  • Նախագծեր
  • Հիմնական
  • Մեր մասին
  • Օնլայն դասընթացներ
  • Նախագծեր
Գրանցվել
HD_SIze_150KB

Կենսաթոշակային Պլանավորումը և Կարիերայի Զարգացման Ռազմավարությունը

Հայաստանի աշխատաշուկայում բազմաթիվ աշխատողներ ամեն ամիս ներդրում են կատարում իրենց ապագայի համար, սակայն մեծամասնությունը չի գիտակցում, թե ուր է գնում այդ գումարը, ինչպես է այն ներդրվում և ինչ եկամտաբերություն է ապահովում։ Թեև 2014 թվականից կենսաթոշակային կուտակային համակարգը պարտադիր է 1974 թվականից հետո ծնված և աշխատաշուկա մուտք գործած քաղաքացիների համար, այնուամենայնիվ տեղեկացվածության մակարդակը շարունակում է մնալ ցածր։

Տեղեկատվական այս բացը լրացնելու նպատակով Career Factory by staff.am-ը և C-Quadrat Ampega Asset Management Armenia-ն հրավիրում են HR մասնագետներին և թիմերի ղեկավարներին մասնակցելու «Կենսաթոշակային պլանավորումը և կարիերայի զարգացման ռազմավարությունը» թեմայով հանդիպումների շարքին՝ քննարկելու․

  • Ինչու՞ է կենսաթոշակի մասին մտածելը կարևոր հենց այսօր
  • Ինչպե՞ս ճիշտ տեղեկացնել և ներգրավել թիմը այս թեմայի շուրջ
  • Ի՞նչ գործիքներ և մեթոդներ կարելի է կիրառել՝ թեման դարձնելու հասանելի և հետաքրքիր
  • Ինչպե՞ս է կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը դառնում կարիերայի պլանավորման անբաժան մաս

ձեզ հետ հանդիպման օրը

Հանդիպումները կազմակերպում ենք փոքր խմբերով։ Ծանոթացեք առկա օրերի ցանկին՝ ստորև։

  • Հոկտեմբերի 24, 2025
  • 16:30-18:00
  • Հանրապետության 37

ինչու՞ մասնակցել

  • Կստանաք հստակ պատկերացում կենսաթոշակային ֆոնդերի աշխատանքի մասին
  • Կսովորեք, թե ինչպես ձեր թիմում զարգացնել երկարաժամկետ ֆինանսական պլանավորման մշակույթ
  • Կփոխանակվեք փորձով և լավագույն պրակտիկաներով ոլորտի այլ մասնագետների հետ

Ովքե՞ր են կազմակերպիչները

career factory by staff.am

Career Factory-ն staff.am  էկոհամակարգի կրթական ուղղությունն է, որը գործարկվել է 2023-ին ՝ նպաստելու աշխատաշուկայի զարգացմանը մասնագիտական աճի նորարարական հնարավորություններ ստեղծելու միջոցով։  Նպատակ ունենալով ստեղծելու կրթական միջավայր, որը համապատասխանում է մերօրյա աշխատաշուկայի պահանջներին ու մարտահրավերներին՝ Career Factory by staff.am-ը շարունակում է  իր առաքելությունը՝ ծանոթացնելով մասնագետներին առաջատար ու նորարարական ձևաչափերին ու փորձառություններին ինչպիսիք են HR Meetup-ների շարքը՝ ուղղված ոլորտային խնդիրների ու միտումների քննարկմանը, IDEx նորարարական փորձառության World Café ձևաչափը և Speed Mentoring-ի ձևաչափը SalesGame Conf և MentorPlay Marketing Edition միջոցառումներում:

C-Quadrat Ampega Asset Management Armenia

Ցե-Կվադրատ Ամպեգան վստահելի գործընկեր է ներդրումային ոլորտում։
Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին: 
Ցե-Կվադրատ Ամպեգան հիմնադրվել է 2013 թվականին ավստրիական Ցե-Քյու ներդրումային խմբի (CQ Investment Group) և գերմանական Տալանքս խմբի անդամ Ամպեգա Ասեթ Մենեջմենթի (Talanx, Ampega Asset Management) կողմից: Ընկերությունը Ցե-Քյու ներդրումային խմբի անդամ է։  
Եվրոպական հիմնադիրների փորձին համահունչ` Ցե-Կվադրատ Ամպեգան ավելի քան 10 տարի է կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում:

Օրակարգ

16:30 – 16:40 | Մասնակիցների գրանցում 

16:40- 16:50 | Ողջույնի խոսք

16:50 – 18։00 | Քննարկում «Կենսաթոշակային պլանավորումը և կարիերայի զարգացման ռազմավարությունը» թեմայով

Գրանցումը փակ է

Career Factory Logo White

Ցանկացած հարցի դեպքում ուրախ կլինենք պատասխանել։

Հասցե՝ 24 Ազատության պ.
Հեռախոսահամար՝ +374 11 900 901; +374 43 901 900
Էլ. հասցե: [email protected]

Career Factory

  • Home
  • Մեր մասին
  • Նախագծեր
  • Օնլայն դասընթացներ
  • Գաղտնիության քաղաքականություն

Էկոհամակարգ

  • staff.am
  • staffmedia.am
  • Compass by Staff.am

Կապ մեզ հետ

Copyright 2016-2025 Career Factory by staff.am. Բոլոր իրավունքները պահպանված են։
Career Factory by Staff.amCareer Factory by Staff.am
Sign inSign up

Sign in

Don’t have an account? Sign up
Lost your password?

Sign up

Already have an account? Sign in